Պետրոս Ղազարյան (կենսաքիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրոս Ղազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Ղազարյան
Ծնվել էհունվարի 2, 1946(1946-01-02) (78 տարեկան)
Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1969)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
 Petros Ghazaryan Վիքիպահեստում

Պետրոս Արամի Ղազարյան (հունվարի 2, 1946(1946-01-02), Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաքիմիկոս, բժշկական կենսաքիմիայի մասնագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր, հինգ միջազգային ակադեմիաների ակադեմիկոս՝ Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի, Եվրոպայի բնական գիտությունների միջազգային ակադեմիայի (Գերմանիա), Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2000)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Արամի Ղազարյանը ծնվել է 1946 թվականին Ախալցխայի շրջանի Նաոխրեբի գյուղում։ 1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի կեսաքիմիայի բաժինը։ 1971-1974 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, 1974-1990 թվականներին՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (այժմ` Առողջապահության ազգային ինստիտուտ) որպես ավագ գիտաշխատող և կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ, 1990 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության Արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ-ի (այժմ՝ Հեմատոլոգիայի կենտրոն) կենսաքիմիայի գիտաարտադրական բաժնի և պրոբլեմային լաբորատորիայի վարիչ, կենսաքիմիայի և կրիոկենսաբանության գիտաարտադրական բաժնի հիմնադիր, 1995 թվականից միաժամանակ՝ կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն[1]։ 1994-1998 թվականներին ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, 1998 թվականից՝ քիմիական ֆակուլտետի դեղագործության բաժնի դեղագիտական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր։ 2016 թվականից Կրթության միջազգային ակադեմիայի Հայբուսակ համալսարանի «Բժշկական կենսաքիմիայի և քիմիայի» ամբիոնի վարիչն է[2]։

1975 թվականից Հայաստանի կլինիկական կենսաքիմիկոսների գիտական ընկերության գիտքարտուղարն է, 2005 թվականից «Արյուն» գիտագործնական ամսագրի (Armenian Journal Blood and Cancer) գլխավոր խմբագրի տեղակալ, «Ֆարմա» գիտագործնական ամսագրի պատասխանատու խմբագիր[3]։

Հեղինակ է ավելի քան 500 գիտական աշխատությունների։

Պետրոս Արամի Ղազարյանի ղեկավարությամբ պաշտպանվել են ավելի քան 30 թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։ Հեղինակ է 7 գյուտերի, որոնք ներդրվել են Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և Իսրայելում գործնական բժշկության մեջ։ Ղազարյանը մասնակցել է բժշկագիտության և կենսաքիմիայի տարբեր բնագավառներին նվիրված ավելի քան 80 միջազգային կոնգրեսների ու համաժողովների աշխատանքներին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хроматографические методы, 1982
  • Нарушения фосфоритного отмена, 1985
  • Мембранные аспекты патогенеза периодической болезни, 2012, Германия
  • Мембранные аспекты патогенеза при легчоного-сердечной недостаточности, 2012, Германия

Անդամակցություն, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արյունաբանների միջազգային գիտական ընկերության անդամ
  • Ամերիկայի Կենսագրական ինստիտուտի գիտական խորհրդի պատվավոր անդամ, 1998
  • Եվրոպայի կեսաքիմիկոսների միջազգային գիտական ընկերության անդամ
  • Ամերիկայի քիմիկոսների ասոցիացիայի (բժշկական կենսաքիմիա) անդամ
  • «Տարվա մարդ» կոչում, 1998
  • ՀՀ կրթության և գիտության նախարարի պատվոգիր
  • ՀՀ առողջապահության նախարարի պատվոգիր
  • ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հուշամեդալ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Էրիդա Հայրապետյան-Ղազարյան, հայոց լեզվի և գրականության հետազոտող ուսուցչուհի
  • Որդին՝ Արամ Ղազարյան, դեղագործ, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Ֆարմա» գիտագործնական ամսագրի գլխավոր խմբագիր
  • Որդին՝ Արման Ղազարյան, դեղագործ, կենսաբանական գիտությունների թեկնածու

Գեղանկարչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Ղազարյանը 2015 թվականից՝ 69 տարեկան հասակում, սկսել է գեղանկարչական գործունեություն և առաջին տարում ստեղծել 50-ից ավելի բնանկարներ, որոնց թեման հիմնականում հայկական բնաշխարհն է։ Սկզբում զբաղվել է մետաղի դրվագմամբ և մասնակցել մրցույթների։

2016 թվականին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է Պետրոս Ղազարյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը «Հայրենի բնաշխարհ» խորագրով[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կենսաքիմիայի պրոբլեմային գիտական լաբորատորիա». www.blood.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «Պետրոս Ղազարյան». www.javakhk.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Հայբուսակ համալսարանը «Ֆարմա» գիտագործնական ամսագրի հովանավոր». www.academedu.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. «Բացվել է Պետրոս Ղազարյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը | AraratNews». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.