Պետրոս Ավետիսյան
Ազգությունը | հայ | ||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 7, 1996[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայաստան | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Տոբոլ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Պետրոս Ավետիսյան (հունվարի 7, 1996[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Երևանում։ Սկսել է իր կարիերան Մալաթիայի ֆուտբոլային դպրոցում, որը հետագայում վերանվանվեց «Բանանց»։ Դրանից հետո, Պետրոսը անցավ բոլոր երիտասարդական մակարդակները, 2014/15 թվականների մրցաշրջանում Հայաստանի առաջին լիգայում նա դարձավ «Բանանց 2»-ի լավագույն ռմբարկու և տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ 2014 թվականին նոյեմբերի 11-ին նա իր նորամուտը նշեց Հայաստանի բարձրագույն խմբում՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղի ժամանակ։ Երկու շաբաթ անց նա ընդգրկվեց թիմի հիմնական կազմում։ 2015/16 թվականներին եղել է «Բանանցի» հիմնական խաղացողներից մեկը։ Ակումբն այդ մրցաշրջանում նվաճել է Հայաստանի գավաթը։ Նրա խաղը գնահատված է եղել շատ ֆուտբոլային մասնագետների կողմից։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Ավետիսյանը կարող է դառնալ երկրորդ Հենրիխ Մխիթարյանը, եթե նրա պես սկսի քրտնաջան աշխատել։ «Բանանց»-ի գլխավոր մարզիչ՝ իսպանացի Տիտո Ռամալյոն[4] նշել է, որ Ավետիսյանն ունի մեծ ներուժ և տաղանդ։
2016 թվականին հուլիսի 29-ին Ավետիսյանը Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ վարձակալական հիմունքներով 6 ամսվա պայմանագիր կնքեց և 2016/17 թվականներին մրցաշրջանի առաջին մրցաշրջանում գրեթե բոլոր խաղերը սկսեց ակումբի մեկնարկային կազմում[5]։ 2017 թվականի հունվարի 23-ին նա տեղափոխվեց «Փյունիկ»[6]։
2019թ.-ի մարտի 27-ին տեղափոխվեց «Արարատ Արմենիա»։
- Ո՞վ է Ձեր ֆուտբոլային կուռքը:
- Ֆուտբոլային կուռք որպես այդպիսին չունեմ։ Մանուկ հասակում շատ էի սիրում Զիդանին և Ռոնալդինյոյին, իսկ ավելի մեծ հասակում շատ էի հավանում Ինյեստայի խաղը։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի երիտասարդական հավաքականում Պետրոս Ավետիսյանի առաջին խաղը եղել է 2015 թվականին սեպտեմբերի 8-ին՝ Ռումինիայի դեմ խաղում (2։3)։ 2016 թվականի նոյեմբերի 3-ին նա առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, բայց խաղադաշտ դուրս չի եկել։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում 2017 թվականի հունիսի 13-ին նա խփեց իր առաջին գոլը։ Ջիբրալթարի դեմ խաղում նա հանդես էր գալիս որպես թիմի ավագ։ 2019 թ. մարտի 28-ին իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրի խաղում մեր ընտրանին 0:2 հաշվով պարտություն է կրել, իսկ Պետրոս Ավետիսյանը նորամուտն է նշել ազգային հավաքականի կազմում` փոխարինման մտնելով 74-րդ րոպեին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Պետրոս Ավետիսյան. Ամեն օր ամեն ինչ անում եմ ազգային հավաքականում հանդես գալու համար - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Տիտո Ռամալյո. Արժեր այս ամենի մասը կազմել | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Պետրոս Ավետիսյանը վարձակալական հիմունքներով հանդես կգա «Փյունիկում»». fcbanants.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Armenia - P. Avetisyan - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
|