Անուշավան Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշավան Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1938 (86 տարեկան) Գեղադիր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ազգագրագետ, պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1967) |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Անուշավան Սաղաթելի Պետրոսյան (փետրվարի 28, 1938, Գեղադիր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1938 թվականի փետրվարի 28-ին Աբովյանի շրջանի Գեղադիր գյուղում։ 1956 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1956–1960 թվականներին աշխատել է Երևանի շինարարական տարբեր հիմնարկություններում։ 1960–1963 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ 1963–1967 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1969 թվականին որպես պահեստի սպա կրկին զորակոչվել է զինվորական ծառայության։ 1970–1973 թթ. ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում «ազգագրություն և հնագիտություն]» մասնագիտությամբ։ 1978 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1978 թ. աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնում որպես դոցենտ։ Չորս տասնամյակ Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում դասավանդել է Հայ և ընդհանուր Ազգագրություն դասընթացները, իսկ մագիստրատուրայում՝ Ազգագրության տարբեր հարցերի վերաբերյալ մի շարք մասնագիտական դասընթացներ։ Չորս տասնյակից ավելի գիտական ուսումնասիրությունների և երեք մենագրության հեղինակ է։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայոց շերամապահական մշակույթը, Երևան, 1987, 148 էջ։
- Հայ գրականությունը և բանարվեստը ազգագրության սկզբնաղբյուր, Երևան, 2012, 302 էջ։
- Ձկնորսական մեթոդը Հայաստանում, Երևան, 2015, 216 էջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, 2009, էջ 260։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Պետրոսյան» հոդվածին։ |
|