Պետրոնելա Բարկեր
![]() նորվ.՝ Petronella Barker | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1965[1][2] (59 տարեկան) |
Ծննդավայր | Կոլչեստր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պետրոնելա Բարկեր (նորվ.՝ Petronella Barker, հոկտեմբերի 29, 1965[1][2], Կոլչեստր, Միացյալ Թագավորություն), նորվեգացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոնելա Բարկերը ծնվել է անգլիական Կոլչեստր քաղաքում, իսկ մանկությունը անցկացրել Նորվեգիայում՝ Ֆրեդրիկստադ քաղաքում։ 1985 թվականից 1988 թվականները սովորել է Օսլոյի թատերական ակադեմիայում, և ապագայում դեբյուտ է ունեցել ֆիլմում, խորհրդա-նորվեգական համատեղ ժապավենի, «Քարերի վրա էլ են ծառեր աճում» (1985)։ Որից հետո իր կարիերան շարունակել է, որպես նորվեգացի կինոդերասանուհի, նկարահանվելով նորվեգական հայտնի ֆիլմերում։
1990 թվականին Բարքերը ելույթ է ունեցել թատերական բեմում, Շեքսպիրի, «Ձմեային հեքիաթ» պիեսում, Օսլոյի թատրոններից մեկում։ Այդ ժամանակներից ի վեր նա սկսել է ելույթ ունենալ Օսլոյի թատրոնների բեմում և Նորվեգիայի ագգային թատրոնում։
2004 թվականին նկարահանվել է «Հավայ, Օսլո» ֆիլմում, իսկ 2006 թվականին՝ «Անհամապատասխան մարդ» ֆիլմում։
Ֆիլմերի ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քարերի վրա էլ են ծառեր աճում» (1985), Dragens fange,
- «Քաղցրահամ ջուր» (1988), Sweetwater
- «Կապույտ գայլեր» (1993), De blå ulvene
- «Ֆետերլյանդ» (1994), Fatherland
- «Վտանգավոր ջրեր» (1995), Farlig farvann
- «Ռադիո 2» (1995—1996), Radio 2
- «Կնուտ Համսունի առեղծվածը» (1996), Gåten Knut Hamsun
- «Կնուտ Համսունի առեղծվածը» (1996), Gåten Knut Hamsun սերիալ
- «Ուլե Ալեքսանդր Ֆիլիբոմ-բոմ-բոմ» (1998), Ole Aleksander Filibom-bom-bom
- «Կախվածություն» (2000), Misunnelse
- «7 մահացու մեղքեր» (2000), De 7 dødssyndene
- «Չորս տոն» (2000), Fire høytider
- «Երաժշտություն հարսանիքների և հուղարկավորությունների համար» (2002), Musikk for bryllup og begravelser
- «Հավայ, Օսլո» (2004), Hawaii, Oslo
- «Dreamfall: The Longest Journey» (2006)
- «Անհամապատասխան մարդ» (2006), Den brysomme mannen
- «Կոդավորված նամբ «Հանթեր»» (2007), Kodenavn Hunter
- «Նամակները պատին» (2010), Varg Veum - Skriften på veggen
- «Հարմարավետությունից դուրս» (2012), Outside Comfort
- «Վիկտորիա․Սիրո պատմությունը» (2013), Victoria
- «Սթրես» (2014), Stress
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետրոնելա Բարկեր (անգլ.) Internet Movie Database կայքում
|