Պետեր Շտյաստնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետեր Շտյաստնի
Peter Stastny1.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ազգություն`սլովակ
Մասնագիտացում`հոկեյիստ
Երկիր`Flag of Canada (Pantone).svg Կանադա
Ծննդյան ամսաթիվ`սեպտեմբերի 18, 1956 (63 տարեկան)
Ծննդավայր`Չեխոսլովակիա Բրատիսլավա, Չեխոսլովակիա

Պետեր Շտյաստնի (սլովակ.՝ Peter Šťastný, 18 սեպտեմբերի, 1956, Բրատիսլավա, Չեխոսլովակիա), սլովակ հոկեյիստ, որ խաղացել է Հոկեյի ազգային լիգայում 1980 թվականին մինչ 1995 թվականը։ «Քվեբեկ Նորդիկս» թիմի կազմում հանդես գալու ժամանակ Պետեր Շտյաստնին ստացել է Կանադայի քաղաքացիություն։ Հոկեյի ազգային լիգայում հանդես է եկել «Քվեբեկ Նորդիկս», «Նյու Ջերսի Դևիլզ» և «Սենտ Լուիս Բլյուզ» թիմերի կազմում։

«Քվեբեկ Նորդիկս» թիմում խաղացել է իր եղբայրների՝ Անտոն Շտյաստնիի ու Մարիան Շտյաստնիի հետ։ Հոկեյի ազգային լիգայում իր կարիերայի ընթացքում Պետեր Շտյաստնին հավաքել է 1239 միավոր (450 գոլ ու 789 փոխանցում)։

2004—2014 թվականներին եղել է Եվրոխորհրդարանի անդամ Սլովակիայի դեմոկրատական ու քրիստոնեական միության կողմից։

Պետեր Շտյաստնիի որդիները՝ Յան ու Պոլ Շտյաստնիները, նույնպես պրոֆեսիոնալ հոկեյիստներ են։

Մրցանակներ ու նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանադայի գավաթի առաջնության եզրափակչի մասնակից - 1976
  • Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն - 1976, 1977
  • Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր - 1978, 1979
  • Կանադայի գավաթի առաջնության հաղթող - 1984
  • Կոլդեր Տրոֆի մրցանակի դափնեկիր - 1981
  • Հոկեյի ազգային լիգայի բոլոր աստղերի վեց խաղերի մասնակից - 1981, 1982, 1983, 1984, 1986, 1988
  • Չեխոսլովակիայի լավագույն խաղացող (Ոսկե մական) - 1980
  • 1995 թվականի աշխարհի առաջնության լավագույն հարձակվող (խումբ «В»)
  • Տորոնտոյի Հոկեյի փառքի սրահի անդամ - 1998
  • IIHF հոկեյի թառքի սրահի անդամ - 2000
  • Սլոակիայի Հոկեյի փառքի սրահի անդամ - 2002

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    Պարբերական մրցաշրջան   Փլեյ-օֆ
Մրցաշրջան Թիմ Լիգա Խ Գ Փ Միավորներ Տուգանային Խ Գ Փ Միավորներ Տուգանային
1973/74 Սլովան (Բրատիսլավա) ՉԽՍՀ ?? ?? ?? ?? ?? ?? ?? ?? ?? ??
1974/75 Սլովան (Բրատիսլավա) ՉԽՍՀ ?? ?? ?? ?? ?? ?? ?? ?? ?? ??
1975/76 Սլովան (Բրատիսլավա) ՉԽՍՀ 32 19 9 28 -- -- -- -- -- --
1976/77 Սլովան (Բրատիսլավա) ՉԽՍՀ 44 25 27 52 -- -- -- -- -- --
1977/78 Սլովան (Բրատիսլավա) ՉԽՍՀ 42 29 24 53 28 -- -- -- -- --
1978/79 Սլովան (Բրատիսլավա) ՉԽՍՀ 39 32 23 55 21 -- -- -- -- --
1979-80 Սլովան (Բրատիսլավա) ՉԽՍՀ 41 26 26 52 58 -- -- -- -- --
1980/81 Քվեբեկ Նորդիկս Հոկեյի ազգային լիգա 77 39 70 109 37 5 2 8 10 7
1981/82 Քվեբեկ Նորդիկս Հոկեյի ազգային լիգա 80 46 93 139 91 12 7 11 18 10
1982/83 Քվեբեկ Նորդիկս Հոկեյի ազգային լիգա 75 47 77 124 78 4 3 2 5 10
1983/84 Քվեբեկ Նորդիկս Հոկեյի ազգային լիգա 80 46 73 119 73 9 2 7 9 31
1984/85 Քվեբեկ Նորդիկս Հոկեյի ազգային լիգա 75 32 68 100 95 18 4 19 23 24
1985/86 Քվեբեկ Նորդիկս Հոկեյի ազգային լիգա 76 41 81 122 60 3 0 1 1 2
1986/87 Քվեբեկ Նորդիկս Հոկեյի ազգային լիգա 64 24 53 77 43 13 6 9 15 12
1987/88 Քվեբեկ Նորդիկս Հոկեյի ազգային լիգա 76 46 65 111 69 -- -- -- -- --
1988/89 Քվեբեկ Նորդիկս Հոկեյի ազգային լիգա 72 35 50 85 117 -- -- -- -- --
1989/90 Քվեբեկ Նորդիկս Հոկեյի ազգային լիգա 62 24 38 62 24 -- -- -- -- --
1989/90 Նյու Ջերսի Դևիլզ Հոկեյի ազգային լիգա 12 5 6 11 16 6 3 2 5 4
1990/91 Նյու Ջերսի Դևիլզ Հոկեյի ազգային լիգա 77 18 42 60 53 7 3 4 7 2
1991/92 Նյու Ջերսի Դևիլզ Հոկեյի ազգային լիգա 66 24 38 62 42 7 3 7 10 19
1992/93 Նյու Ջերսի Դևիլզ Հոկեյի ազգային լիգա 62 17 23 40 22 5 0 2 2 2
1993/94 Սենտ Լուիզ Բլյուզ Հոկեյի ազգային լիգա 17 5 11 16 4 4 0 0 0 2
1993-94 Սլովան (Բրատիսլավա) Սլովակիա 4 0 4 4 0 -- -- -- -- --
1994/95 Սենտ Լուիզ Բլյուզ Հոկեյի ազգային լիգա 6 1 1 2 0 -- -- -- -- --
Ընդհանուր (Հոկեյի ազգային լիգա) 977 450 789 1239 824 93 33 72 105 125
Ընդհանուր (ՉԽՍՀ/Սլովակիա) 202 131 113 244 107

Հավաքականի կազմում անցկացրած խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխոսլովակիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանադայի գավաթի առաջնություն — 1984

Սլովակիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձմեռային Օլիմպիական խաղեր 1994
  • Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնություն 1995 (խումբ «В»)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]