Jump to content

Պետեր Յուհաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետեր Յուհաս
հունգ.՝ Péter Juhász
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1948(1948-08-03)[1]
Ծննդավայր Լուչենեց, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա
Մահվան ամսաթիվ մարտի 29, 2024(2024-03-29)[2] (75 տարեկան)
Մահվան վայր Բուդապեշտ, Հունգարիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Պետեր Յուհաս (հունգ.՝ Juhász Péter,օգոստոսի 3, 1948(1948-08-03)[1], Լուչենեց, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա - մարտի 29, 2024(2024-03-29)[2], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Նա հիմնականում հանդես է եկել «Ույպեշտ» ակումբի կազմում, որի հետ 7 անգամ դարձել է Հունգարիայի չեմպիոն։ Պետեր Յուհասը հանդես է եկել նաև Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստն իր նորամուտը մեծահասակների ֆուտբոլում նշել է 1968 թվականին՝ «Ույպեշտ» ակումբում, որտեղ անցկացրել է ութ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 148 հանդիպման։ Այդ ընթացքում նա յոթ անգամ նվաճել է Հունգարիայի չեմպիոնի տիտղոսը՝ 1969, 1970, 1970/71, 1971/72, 1972/73, 1973/74 և 1974/75 մրցաշրջաններում, ինչպես նաև մեկ անգամ փոխչեմպիոնի՝ 1969 թվականի մրցաշրջանում։ 1969, 1971 և 1975 թվականներին դարձել է Հունգարիայի գավաթակիր։ 1969 թվականին նա ակումբի հետ հասել է Տոնավաճառների գավաթի եզրափակիչ, սակայն եզրափակիչ հանդիպումներում խաղադաշտ դուրս չի եկել։ Հունգարական ակումբն ընդհանուր հաշվով պարտվել է «Նյուքասլ Յունայթեդին» (0:3, 2:3)։

1976-1982 թվականներին նա հանդես է եկել Հունգարիայի առաջնության բարձրագույն լիգայի այլ թիմերում՝ «Տատաբանյայում» և «Վոլանում»։ Ֆուտբոլիստն իր կրիերան ավարտել է իր ցածր լիգայի ակումբներում։

Պետեր Յուհասը մահացել է 2024 թվականի մարտի 29-ին Բուդապեշտում՝ 75 տարեկան հասակում[3]։

Ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականի ապրիլի 4 -ին Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում (2:0)[4]։

Հավաքականի կազմում նա մասնակցել է 1972 թվականին Բելգիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը, որտեղ մասնակցել է երկու հանդիպումներին՝ կիսաեզրափակիչ ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ (0:1) և 3-րդ տեղի համար Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի (1:2) դեմ։ Մեկ ամիս անց նա մասնակցել է 1972 թվականի Մյունխենի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին, որտեղ նա թիմի կազմում նվաճել է արծաթե մեդալ[5]։ Ֆուտբոլիստը մասնակցել է վեց հանդիպման, այդ թվում՝ եզրափակիչ խաղում Լեհաստանի հավաքականի դեմ (1:2)[6]։

Ընդհանուր առմամբ, ազգային հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է 3 տարի, անցկացրել է 24 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Gyász: 75 évesen elhunyt az Újpest legendás balhátvédje, a hétszeres magyar bajnok Juhász Péter — 2024.
  3. «Gyászol az Újpest, elment a legenda». Infostart.hu (հունգարերեն). 2024-03-30. Վերցված է 2024-04-05-ին.
  4. «Austria vs Hungary, 4 April 1971». eu-football.info (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-12-14-ին. Վերցված է 2023-03-31-ին.
  5. «Olympedia – Péter Juhász». www.olympedia.org. Արխիվացված օրիգինալից 2022-12-14-ին. Վերցված է 2023-03-31-ին.
  6. «FIFA.com - Previous Tournaments». web.archive.org. 2012-07-31. Արխիվացված օրիգինալից 2012-07-31. Վերցված է 2023-03-31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Յուհաս» հոդվածին։