Պեռնիլե Բլումե
Պեռնիլե Բլումե | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | դան․՝ Pernille Blume |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Դանիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 14, 1994 (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Herlev, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա |
Պեռնիլե Բլումե (դան․՝ Pernille Blume, մայիսի 14, 1994, Herlev, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի լողորդուհի[1][2][3], Օլիմպիական խաղերի չեմպիոն (2016)[1] և բրոնզե մեդալակիր (2016, 2020): Դանիայի 2016 թվականի լավագույն մարզուհի։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է 2012, 2016 և 2020 թվականների Օլիմպիական խաղերին։ Ռիո դե Ժանեյրոյում Բլումեն ազատ ոճով 50 մետր մրցատարածությունում նվաճել է ոսկե մեդալ և սահմանել ազգային ռեկորդ, ինչպես նաև Միե Նիլսոնի, Ռիկե Մյոլլեր Պեդերսենի և Ջանեթ Օտտեսենի հետ միասին սահմանել է եվրոպական ռեկորդ և 4×100 մետր համակցված փոխանցումալողում նվաճել բրոնզե մեդալ՝ զիջելով Ավստրալիայի և ԱՄՆ-ի թիմերին[4]։ Մեկ տարի անց աշխարհի առաջնությունում Բլումեն նվաճել է բրոնզե մեդալ 100 մետր ազատ ոճում[5][6][7]։
2014 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն 4×100 մետր համակցված փոխանցումալողում։
2016 թվականի Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ եղել է Դանիայի դրոշակակիրը։
2021 թվականի մայիսին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Պեռնիլեն 50 մետր ազատ ոճում նվաճել է արծաթե մեդալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Pernille Blume»։ BBC Sport։ Վերցված է 6 June 2016
- ↑ «Pernille Blume»։ Արխիվացված է օրիգինալից 17 April 2020-ին։ Վերցված է 6 June 2016
- ↑ «Pernille er verdensmester»։ sn.dk (դանիերեն)։ 16 December 2012։ Վերցված է 6 June 2016
- ↑ Hansen Thomas (11 May 2016)։ «Yderligere otte svømmere OL-klar» (դանիերեն)։ National Olympic Committee and Sports Confederation of Denmark։ Արխիվացված է օրիգինալից 1 June 2016-ին։ Վերցված է 6 June 2016
- ↑ «Американка Мануэль победила на ЧМ в плавании на 100 метров вольным стилем» (ռուսերեն)։ Р-Спорт։ Վերցված է 2017-07-30
- ↑ «Meet Results»։ www.swimscotland.co.uk։ Վերցված է 12 March 2017
- ↑ «Pernille Blume on Dashing 24.5 To Get Her 2017 Racing Underway In Edinburgh»։ SwimVortex (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 29 June 2017-ին։ Վերցված է 12 March 2017
|