Պեդրո Դամիանո
Պեդրո Դամիանո պորտ.՝ Pedro Damião | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1480 |
Ծննդավայր | Օդեմիր |
Մահացել է | 1544[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Մասնագիտություն | շախմատիստ, գրող, դեղագործ և շախմատի տեսաբան |
Պեդրո Դամիանո (պորտ.՝ Pedro Damiano, հունվարի 1, 1480, Օդեմիր - 1544[1], պորտուգալացի շախմատիստ, դեղագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեդրո Դամիանոն ծնվել է Պորտուգալիայի Օդեմիր գյուղում։ Նրա կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Ըստ որոշ աղբյուրների՝ 1497 թվականին Պեդրո Դամիանոն որպես հրեա, ապաստան է գտել Հռոմում՝ այն բանից հետո, երբ թագավոր Մանուել I-ը Պորտուգալիայի հրեաներին արտաքսել է երկրից։
Հռոմում նա աշխատել է որպես դեղագործ։ 1512 թվականին Հռոմում լույս է տեսել նրա «Այս գիրքը սովորեցնում է շախմատ խաղալ …» ուսումնական ձեռնարկը։ Գիրքն ութ անգամ հրատարակվել է Իտալիայում և թարգմանվել է անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն։ Գիրքը նպաստել է այդ ժամանակաշրջանի շախմատի տարածմանը Եվրոպայում։ Ձեռնարկում զետեղված են մի քանի բաց սկզբնախաղեր, այդ թվում՝ 1. e2-e4 e7-e5, 2. Ձg1-f3 f7-f6 սկզբնախաղը, որը ստացել Դամիանոյի պաշտպանություն անունը[2]։ Գրքում ներկայացված են նաև 16 շախմատային նրբություն, ինչպես նաև 72 խնդիր, որոնցից 70-ը վերցրված է իսպանացի շախմատիստ Լուիս Լուսենայի «Սիրո կրկնություն և շախմատ խաղի արվեստը» գրքից։
Շախմատի խաղի ծագման մասին Դամիանոյի ենթադրությունները, որոնք նա վերագրել է պարսից թագավոր Քսերքսես I֊ին, հետագայում հերքվել են։
«Եթե լավ քայլ ես տեսնում, փորձիր գտնել ավելի լավը» հայտնի շախմատային աֆորիզմը, որը երբեմն սխալ վերագրված է Էմանուել Լասկերին[3], զետեղված է նրա ուսումնական ձեռնարկում[4]։
Պեդրո Դամիանոյի արձանը կանգնեցված է նրա ծննդավայր Օդեմիրում։ Նրա պատվին Օդեմիրում ամեն տարի անցկացվում է «Damiano International Open Chess» մրցաշարը[5]։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 chessgames.com — 2001.
- ↑ Շախմատի ուսումնական կենտրոն
- ↑ «A quote by Emanuel Lasker». www.goodreads.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Pedro Damiano». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Manuela Rêgo Desportos e letras. — Biblioteca Nacional Portugal, 2004. — 306 с. — ISBN 9789725653814 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Questo libro e da imparare giocare a scachi et de li partiti at Gallica, the digital archives of the Bibliothèque nationale de France
|