Պարոն սխալմունք (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարոն սխալմունք
թուրքերեն՝ Bay Yanlış
Изображение логотипа
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թեմասեր
Երկիր{{{2}}} Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորԴենիզ Յորուլմազեր
Գլխավոր
դերերում
Ջան Յաման
Օզգե Գյուրել
ՊրոդյուսերՖարուք Թուրգութ
ՍցենարիստԱսլը Զենգին
Բանու Զենգին
ԵրաժշտությունՋեմ Յողեթ
Նկարահանման վայրՍտամբուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ14
Էկրաններին է2020 թվականի հունիսի 26-ից հոկտեմբերի 2
ՀեռուստաալիքFOX
ԸնկերությունGold Film
Պատկերի ձևաչափ576i (16:9 SDTV)
1080i (HDTV)
Ձայնի ձևաչափStereo
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

Պարոն սխալմունք (թուրքերեն՝ Bay Yanlış), թուրքական հեռուստասերիալ, որը 2020 թվականի հունիսի 26-ից հոկտեմբերի 2-ը ցուցադրվել է FOX հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալի ռեժիսորը Դենիզ Յորուլմազերն է, իսկ պրոդյուսերը՝ Ֆարուք Թուրգութը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջան Յամանը և Օզգե Գյուրելը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Օզգյուր Աթասոյը 30-ամյա երիտասարդ տղամարդ է, որը վարում է ազատ կյանք, ոչ մի բանի լուրջ չի վերաբերում այն բանից հետո, երբ դադարեց վստահել կանանց, քանի որ իրեն դավաճանել էին։ Նա Ստամբուլի ամենահայտնի բարերից մեկի սեփականատերն է։ Իսկ Էզգին հակառակն ամեն ինչին շատ լուրջ է վերաբերվում, փորձում է բոլորին օգնել, հավատում է մեծ սիրուն և ցանկանում է ստեղծել ընտանիք։ Սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում։ 30-րդ տարելիցին Էզգին ընկնում է հուսահատության մեջ՝ կարծելով, որ ժամանակը գնում է, իսկ ինքը չի կարողանում գտնել իրեն հարմար տղամարդ։ Մի անգամ Օզգյուրը, որին Էզգին շուտվանից էր ճանաչում, որոշում է օգնել նրան՝ գտնելու իր տղամարդուն։ Սակայն ժամանակին համընթաց Օզգյուրը հասկանում է, որ սիրահարվել է Էզգիին[2]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Օր և ժամ Եթերաշրջանի մեկնարկ Եթերաշրջանի ավարտ Սերիաների քանակ Սերիաների ցանկ Թվական Հեռուստաընկերություն
1-ին եթերաշրջան Ուրբաթ, 20։00 Հունիսի 26, 2020 Հոկտեմբերի 2, 2020 14 1-14 2020 FOX

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Can Yaman ve Özge Gürel'in yeni dizisi Bay Yanlış'ın oyuncu kadrosunda kimler olacak?». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  2. «Мистер ошибка / Bay Yanlis Все серии (2020) смотреть онлайн на русском языке». 1plus1tv.ru. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]