Պարգևական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարգևական քաղաք, արքայատուր, պայմանական հողատիրության ձև միջնադարյան Հայաստանում։ Համապատասխանում է Եվրոպայում, բենեֆիցիումին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված և վարչական ծառայության դիմաց արքաներից և խոշոր ֆեոդալներից պարգևական ստացել են [[մանր ազնվականության մեջ մտնողները՝ ազատները, ոստանիկները։ Իրան, ազդեցությամբ պարգևական կոչվել է նաև խոաոակ, այն ստացողը՝ խոստակդար։ Պարգևական կալվածները սովորաբար հորից անցել են որդուն, սակայն առանց պարգևողի համաձայնության ենթակա չեն եղել վաճառքի կամ օտարման։ Պարգևական կալվածները ժամանակի ընթացքում երբեմն վերածվել են հայրենականի։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո, երբ Հայաստանում հաստատվեց օտար տիրապետություն, պարգևին փոխարինեց Մերձավոր և Միջին Արևելքի երկրներին հատուկ ռազմավարչական պայմանական հողատիրությունը՝ իքտան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։