Իքտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իքտա (արաբերեն բառացի՝ բաժին, հողաբաժին), միջին դարերում Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ռագմա-վարչական ծառայության դիմաց տրված ֆեոդալական պայմանական հողատիրույթ։ Արաբական սկզբնաղբյուրներում առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում, տարածում է գտել 8-10-րդ դարերի՝ Աբբասյանների օրոք։ Իքտան սկզբնապես նման էր արևմտաեվրոպական բենեֆիցիումին և հայկական պարգևականին։ 9-10-րդ դարերին վերածվել է ֆեոդի տիպի անժամկետ ժառանգական տիրույթի։ Իքտա ստացողը կոչվել է իքտադար, որն իր տիրույթի լիիրավ տերն էր։ Լայն տարածում է գտել Եգիպտոսում, երբ Ֆաթիմյանների հայազգի վեզիրները Իքտա նվիրել են եկվոր հայ զինվորականությանը՝ նրանց տնտեսական և քաղաքական դիրքն ամրապնդելու նպատակով։ Իքտան գոյություն է ունեցել նաև Իրանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում։ Հայաստանում, արաբական տիրապետության ժամանակաշրջանում, կարճ ժամանակ իքտադարական բնույթ են ստացել հայֆեոդալների հողատիրական իրավունքները։ 8-րդ դարի վերջից և 9-րդ դարի սկզբից Իքտայի ինստիտուտը Հայաստանում սահմանափակ գոյություն ուներ արաբ, ամիրայություններում։ 11-րդ դարի 2-րդ կեսից, երբ սելջուկները նվաճեցին Հայաստանը, շատ գավառներ և քաղաքներ դարձել են ամիրաների, մելիքների Իքտաներին։ Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում (13-14-րդ դարերին) հայկական հողերի զգալի մասը իբրև Իքտան բաժանվել է մոնղոլ զինվորականությանը։ Հայ խոշոր հողատերերի մի մասը մոնղոլների մոտ ռազմական, վարչա-ֆինանսական ծառայության մտնելով՝ դարձել է իքտադար։ Օսմանյան կայսրությունում, այդ թվում՝ նվաճված հայկական տերիտորիաներում, Իքտաները, ըստ հասույթի չափիտարատեսակված զիամեթ և թիմար կարգերի՝ պահպանվել են մինչև 1839 թվականը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պողոսյան Ս, Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում 9-18-րդ դարերի, Երևանի, 1956, էջ 263-70։ Լ. Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը 18-14 դարերում, Երևան, 1964, էջ 417-25։ Հ. Նաշարյաև
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 464