Պարարտանյութերի կարտելներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը պարարտանյութերի համաշխարհային շուկայում առաջատար դեր էին խաղում կալիումի (առաջացել է 1926 թվականին), ազոտի (1928 թվականին), ֆոսֆատի (1933 թվականին) միջազգային կարտելները, որոնք միավորում էին պարարտանյութեր արտահանողներին։

1962 թվականին Ցյուրիխում (Շվեյցարիա) ստեղծվեց միջազգային ազոտային կարտել, որը միավորում էր Արևմտյան Եվրոպայի մայրցամաքային երկրների արտադրողներին։ Կարտելի կոորդինացման կենտրոնը «Նիտրեքս» («Nitrex A․ G․») բաժնետիրական ընկերությունն էր, որը հավաքում էր ազոտային պարարտանյութերի մատակարարման բոլոր պատվերները և դրանք բաշխում կարտելի մասնակիցների միջև։

Միջազգային կալիումական կարտելի ֆունկցիաներն իրականացնում էին Բեռնի (Շվեյցարիա) միջազգային կալիումական ինստիտուտը, որը ներկայացնում էր հիմնականում արևմտաեվրոպական ընկերությունների շահերը, և ԱՄՆ-ի 2 կազմակերպությունները՝ Ամերիկյան կալիումական ինստիտուտը և կալիումի միջազգային հետազոտությունների ֆոնդը։ Ֆոսֆատների միջազգային կարտելը ետպատերազմյան շրջանում տրոհվեց շարք տարածաշրջանային կարտելների, որոնք իրենց գործունեությունը կոորդինացնում էին համաշխարհային շուկայի մասշտաբով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 578