Պարադիզ թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Պարադիզ թատրոն
Mayakosky theatre (Paradise).jpg
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա
Հիմնադրման ամսաթիվ1885
Անվանված էGeorg Paradies?
ՃարտարապետՖեոդոր Շեխտել

Պարադիզ թատրոն (Նիկիտսկի և Ինտերնացիոնալ, թատրոնի այլ անվանումներն են[1]), Մոսկվայում գտնվող 19-րդ դարի երաժշտա-դրամատիկական թատրոնի շենքի պատմական անվանումը։ Գտնվում է Բոլշայա Նիկիտսկայա փողոց, տուն 19/13 հասցեում։ Ներկայումս թատրոնի շենքում տեղակայված է Վլադիմիր Մայակովսկու անվան թատրոնը։ Երբեմն սխալմամբ նշվում է[2], թե Պարադիզ թատրոնը եղել է Գելիկոն-Օպերայի շենքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարից թատրոնի շենքը պատկանել է Ստրեշնևների ընտանիքին։ 1880-ականների վերջին շենքի սեփականատերն է դարձել իշխանուհի Ե. Ֆ. Շախովսկայա-Գլեբովա-Ստրեշնևան, ումից 1885 թվականին շենքը վարձակալել է թատերական մասնավոր գործիչ Գեորգ Պարադիզն ու վերակառուցել է այն իր թատրոնի համար։ Վերակառուցումն իրականացվել է ճարտարապետ Կ. Վ. Տերսկու նախագծով, իսկ շենքի ճակատային մասը դեռևս երիտասարդ Ֆյոդոր Շեխտելի առաջին աշխատանքներից է։ Ճակատային մասը եզրագծված է նրբաճաշակ մետաղական ժապավեններով, որոնք խորհրդային տարիներին դուրս են եկել գործածությունից։ 1893 թվականին Յակով Շչուկինը վերաձակալել է շենքը Ռուսական օպերետի, ինչպես նաև` պետերբուրգյան և արտասահմանյան թատերախմբերի ներկայացումների համար։ Թատրոնը հայտնի է որպես «Վերազգային թատրոն»։ Թատրոնում ներկայացումներ էին խաղում Մեյնինգի և Մյունխենի թագավորական թատրոնների խմբերը, Միխայլովսկի թատրոնի ֆրանսիական խումբը, Վիեննական օպերետը, Մոսկովյան կատակերգական օպերան, Նիկոլայ Սադովսկու և Մ. Կ. Զանկովեցկու ուկրաինական խմբերը[3]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թատրոնում ելույթ են ունեցել հայտնի արտասահմանյան դերասաններ Լյուդվիգ Բարնայը, Գաբրիել Ռեժանը, Ժան Մունե-Սյուլլին, Էռնեստո Ռոսսին, Էլեոնորա Դուզեն, Սառա Բեռնարը, Բենուա Կոկլենը և Էռնստ Պոսսարտը։
  • 1899 թվականի մայիսի 1-ին այստեղ հատուկ Ա. Պ. Չեխովի համար կրկնվում է «Ճայը», քանի որ հեղինակը չէր կարողացել դրա առաջնախաղին ներկա լինել։
  • Այստեղ է Ս. Վ. Ռախմանինովն առաջին անգամ ելույթ ունեցել որպես Ռուսական մասնավոր օպերայի դիրիժոր[4]։
  • 1922 թվականին թատրոնի շենքը հանձնվել է Մոսկվայի Հեղափոխության թատրոնին, որը մի քանի անվանումներ փոխելուց հետո այժմ կոչվում է Վլադիմիր Մայակովսկու անվան թատրոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Театральная энциклопедия. Никитский театр. — М.: Сов. энцикл., 1963
  2. Ирина Муравьева, Петр Ненароков. Давайте создадим оперу. Вернется ли в свой дом театр «Геликон»?
  3. Театральная энциклопедия. Парадиз. — М.: Сов. энцикл., 1963
  4. Ալեքսանդր Գոլդենվեյզեր. Из личных воспоминаний о С. В. Рахманинове

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարադիզ թատրոն։ Թատրոնն ու Յակով Շչուկինի «Էրմիտաժ» այգին դեմքերով ու պատմական փաստերով։