Պարագվայական աղվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարագվայական աղվես
Պարագվայական աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Պարագվայական աղվես
Լատիներեն անվանում
Lycalopex gymnocercus
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Պարագվայական աղվեսը (լատ.՝ Lycalopex gymnocercus) Հարավային Ամերիկայում հանդիպող աղվես է։ Միջին չափսի այս կենդանին ունի նաև Ազարայի աղվես կամ Ազարայի զորրո անվանումը, որը նրան տրվել է բնագետ Ֆելիքս դե Ազարայի պատվին։

Արտաքին բնութագիր[խմբագրել]

Չափսերը[խմբագրել]

Zoo América-2874f-Urocyon cinereoargenteus.jpg

Պարագվայական աղվեսները ունեն 50-80 սմ մարմնի երկարություն և կշռում են մոտ 2.5-8 կիլոգրամ։ Արուները էգերից իրենց չափսերով ավելի մեծ են ու ծանր։

Մորթին[խմբագրել]

Պարագվայական աղվեսները ունեն կարճ և մոխրագույն մորթի։ Այն ունի սև գունավորում հիմնականում պոչի հատվածում և մեջքի կենտրոնական մասում։ Ականջները լայն բացված են և ունեն կարմրավում գունավորում։ Փորի հատվածը ավելի բաց է՝ սպիտակավուն։

Պահվածքը[խմբագրել]

Պարագվայական աղվեսներ

Պարագվայական աղվեսները հիմնականում ապրում են մենակ։ Բազմանալու ժամանակ նրանք կարող են զույգ կազմել և ապրել միասին մի քանի ամիսների ընթացքում՝ միասին դասիարակելով և մեծացնելով ձագերին։ Նրանք բույնը հիմնում են քարանձավներում, ծառերի արմատների մոտ կամ այլ կենդանիների լքված բներում։ Պարագվայական աղվեսները որսում են միայնակ, նույնիսկ երբ որ ապրում են զույգերով։ Նրանք նշում են իրենց տարածքը իրենց մեզը թողնելով տեղանքում առկա ծառերի վրա։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր աղվես իր տրամադրության տակ ունի 260 հեկտար տարածք։

Բազմացումը[խմբագրել]

Պարագվայական աղվեսները զույգ են կազմում գարնան սկզբին։ Հղիությունը տևում է 55-60 օր և էգ աղվեսը ծնում է իր ձագերին (կարող են լինել մինչև ութը)։ Նրանք ծնվում են բոլորովին անպաշտման՝ կույր և խուլ։ Կարող են բնից դուրս գալ երկու ամսական հասակում։ Ձագերը սկսում են ծնողների հետ որսալ երեք ամսական հասակում։ Էգերը սեռապես հասունանում են մեկ տարեկան հասակում և ձագեր են ունենում տարին մեկ անգամ։ Պարագվայական աղվեսները ապրում են մոտ 14 տարի։

Սնունդը[խմբագրել]

Keulemans pampas fox.png

Պարագվայական աղվեսները ուտում են գրեթե ամեն ինչ՝ մրգեր, բույսեր, միջատներ, կրծողներ, թռչուններ, ընտանի կենդանիներ, ձվեր, երկկենցաղներ, սողուններ և այլն։ Նրանց հիմնական մրցակիցները համարվում են պումաները և փողոցային շները։

Ներկայացող վտանգ[խմբագրել]

Չնայած այն փաստին, որ պարագվայական աղվեսը չի համարվում վտանգի տակ գտնվող կենդանի, նրանց շատ հաճախ որսում են մորթու համար։ Կատարվել են աղվեսների որսը կանխարգելող բազմաթիվ գործողություններ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • Animal Diversity Web ։ Lycalopex gymnocercus (en)
  • NCBI ։ Lycalopex gymnocercus (en)