Պատուհանի տակ ծղրիդն է երգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատուհանի տակ ծղրիդն է երգում
Վեպի երկրորդ հրատարակության շապիկը
ՀեղինակԳրիգոր Բալասանյան
Ժանրվեպ
Կազմված էերկու մասից
Լեզուհայերեն
Էջեր564
Կազմի հեղինակՎիտալի Ասրիև
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան, Հայաստան Հայաստան
Հրատարակիչ«Հայաստան», «Դարակ»
Հրատարակման տարեթիվ1975, 2020
ԳՄՍՀ978-9939-9239-7-0
ՀՏԴ821.19-31
ԳՄԴ84(5Հ)-44
ՎիքիքաղվածքՊատուհանի տակ ծղրիդն է երգում

«Պատուհանի տակ ծղրիդն է երգում», Գրիգոր Բալասանյանի վեպերից. առաջին անգամ առանձին գրքով հրատարակել է «Հայաստան» հրատարակչությունը 1975 թվականին (խմբագիր` Ամալյա Ղուկասյան)[1], վերահրատարակել է «Դարակ» հրատարակչությունը 2020 թվականին (խմբագիր` Աշոտ Գաբրիելյան)[2]։ Վեպի հիման վրա Հայաստանի հանրային հեռուստատեսությունը նկարահանել է «Ծղրիդի երգը» հեռուստանովելը[3]։

Գրքի անոտացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ոք իր տեղն ունի կյանքում։ Սակայն բոլորին չէ, որ հաջողվում է գտնել այն։ Վեպում մի երիտասարդի դեգերումների պատմությունն է տրված, կյանքում իր տեղը գտնելու, իր կոչմանն արժանի լինելու գործում ցուցաբերած համառությունն ու վճռականությունը։

Եթե քեզ չի հաջողվել դառնալ այն, ինչի համար կոչված ես դու, գոնե շիտակություն ու համարձակություն ունեցիր այդ տեղի համար պայքարելու։ Կույր հնազանդությունը կործանարար է։ Այս է ճշմարիտ եզրակացությունը։

Վեպի առաջին մասը լույս է տեսել «Ապրելու գաղտնիքը» խորագրով[4]։

Գրախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Տոնոյան, Արձակագրի նոր նվաճումը։ «Գրական թերթ», 1975, թիվ 48[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]