Պատոմի բարձրավանդակ, գտնվում է ՌուսաստանիԻրկուտսկի մարզում, Վիտիմ և Չարա գետերի միջև։ Բաղկացած է խորը հովիտներով մասնատված միջլեռնային զանգվածների համակարգից (բարձրությունը՝ 1200-1300 մ)։ Կազմված է պրոտերոզոյանբյուրեղայինթերթաքարերից, կրաքարերից և քվարցիտներից, հյուսիսում՝ ստորին պալեոզոյան ապարներից։ Լանջերը, մինչև 900-1000 մ բարձրությունները, զբաղված են խեժափիճի ու լեռնային տայգայով, տեղ-տեղ՝ մայրու խառնուրդներով, ավելի բարձր տարածված են մայրու մացառուտները և կեչու թփուտները։ 1200 մ-ից բարձր գերակշռում է քարային տունդրան։ Արդյունահանվում է ոսկի (Բոդայբո, Արտյոմովսկի և այլն) և շինանյութեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 172)։