Պավել Տագանրոգցու եկեղեցի (Մատվեև Կուրգան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Տագանրոգցու եկեղեցի
ռուս.՝ Церковь Павла Таганрогского
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Քարտեզ
Քարտեզ

Պավել Տագանրոգցու եկեղեցի (ռուս.՝ Церковь Павла Таганрогского), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի Մատվեև Կուրգան գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Մատվեևո-Կուրգանսկի գործակալությանը։

Հասցեն՝ Ռուսաստան, 346970, Ռոստովի մարզ,  Մատվեևո-Կուրգանսկի շրջան, գյուղ Մատվեև Կուրգան, Սադովայա փող., տուն 2, շինություն В։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Մատվեև Կուրգան գյուղի բնակիչները դիմեցին Ռոստովի արքեպիսկոպոս Պանտելեիմոնի (Դոլգանով) համաձայնությանը՝ հիմնադիր ծխական ժողով անցկացնելու խնդրանքով։ Ստանալով համաձայնությունը՝ նույն թվականին Մատվեևո-Կուրգանսկի շրջանի գործակալ ավագ երեց Նիկոլայ Չեռնյավսկին անցկացրեց ժողով, ստեղծվեց ծուխ։

Ծխի երկնային հովանավոր դարձավ նույն թվականին փառավորված Ռուս Ուղղափառ եկեղեցու սուրբ, երանելի Պավել Տագանրոգցին։ Այն ժամանակ ծիսակատարությունները տեղի էին ունենում նախկին ամառային կինոթատրոնի շենքում, որը հանդիսատես չունենալու պատճառով գյուղի վարչակազմը հանձնել էր ծխի կարիքների համար։ Կինոթատրոնը վերածվեց աղոթքի տան։

2000 թվականին արքեպիսկոպոս Պանտելեիմոնը Հայրենական մեծ պատերազմի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի վետերանների խնդրանքով  օրհնեց ապագա եկեղեցին կոչել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Միուսի ճակատում տարած հաղթանակի, Հայրենական մեծ պատերազմի Հարավային ճակատում զոհված 800 հազար զինվորների հիշատակին։

2003 թվականին Մատվեևո-Կուրգանսկի, Կույբիշևի, Նեկլինովսկի շրջանների վետերանների կազմակերպությունները և Մատվեևո-Կուրգանսկի յուրտի կազակներն անցկացրին միավորիչ ժողով, որի ընթացքում ստեղծվեց նախաձեռնող խումբ, որը պետք է զբաղվեր տաճար-հուշարձանի կառուցման հարցերով։ Նույն թվականին ստեղծվեց եկեղեցու նախագիծը և կայացավ նրա պետական արտագերատեսչական փորձաքննությունը։ Տաճարի շինարարությունը սկսվեց 2003 թվականին։

Շինարարական աշխատանքներն իրակացվում էին տեղի բնակիչների, հարևան շրջանների, Դոնի Ռոստով և Տագանրոգ քաղաքների գործարարների ուժերով։ Տաճարը կառուցվեց երկար։ Շինարարության ընթացքում տաճարում գործարկվեց գազի ջեռուցումը, տեսքի բերվեց տաճարի ստորին հարկը և այլն։ 2011 թվականին կարգի են բերվել պատերի և տաճարի ցոկոլը, անցկացվել է ջրահեռացման համակարգը։ 2015 թվականի մայիսի 1-ին տաճարին ամրացվեցին գմբեթն ու խաչը։

Ռոստովի նոր մետրոպոլիտ Մերկուրին (Իվանով) համաձայնեց տաճարում տեղադրել պատերազմի տարիներին զոհվածների անուններով հուշատախտակներ, տաճարի տարածքում կառուցել մատուռ-տապանատուն մարտիկների աճյունները ժամանակավորապես թաղելու համար։ Ռոստովի մարզում ամեն տարի որոնողական ջոկատները դաշտերում գտնում են զոհված զինվորների 300-ից 500 աճյուն։

2016 թվականի փետրվարի 14-ին Ռոստովի մետրոպոլիտ Մերկուրին կատարեց եկեղեցու օծումը հանուն բարեպաշտ Պավել Տագանրոգցու։

Ներկայումս տաճարին կից ստեղծվել է կիրակնօրյա դպրոց, թողարկվում է ծխական «Սլովո» թերթը։

Հոգևորականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • քահանա Սերգի Լեոնիդովիչ Միտասով
  • քահանա Նիկոլայ Վիկտորովիչ Գուրով

Սրբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Տագանրոգցու մասունքների մասնիկով սրբապատկեր[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Главная святыня храма(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]