Պավել Ստեպանեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Ստեպանեց
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1987(1987-05-26)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Գորոդնյա, Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Պավել Նիկոլաևիչ Ստեպանեց (ուկրաիներեն՝ Павло Миколайович Степанець, մայիսի 26, 1987(1987-05-26)[1], Գորոդնյա, Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս-ուկրաինացի ֆուտբոլիստ, հայկական «Արարատ» (Երևան) ակումբի պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է ֆուտբոլով զբաղվել Բոբրովիցա քաղաքում, այնուհետև սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հանրապետական  բարձրագույն դպրոցում (Կիև), առաջին մարզիչներն են եղել Վ.Վ. Պոնոմարևը և Վ. Գ. Կիյանչենկոն)։ Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայում 2000-2002 թվականներին խաղացել է ՌՎՈՒՖԿ թիմի կազմում ՝ մասնակցելով 45 խաղի (10 գոլ)։

16 տարեկանում փորձաշրջան է անցել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և պայմանագիր է կնքել ակումբի հետ, դարձել 2007 թվականի Համագործակցության չեմպիոնների գավաթի կիսաեզրափակչի մասնակից։ 2006 թվականը վարձավճարով անցկացրել է Նիժնի Նովգորոդի «Սպարտակ» առաջին դիվիզիոնի ակումբում։ Հաջորդ տարի վարձավճարով Կիևի «Դինամոյի» երկրորդ թիմ տեղափոխվելը համարել է սխալ[2]։ Ստեպանեցին առաջարկել են ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն նա հրաժարվել է[3]։

2009-2010 մրցաշրջաններն անցկացրել է «Ուրալում»։ 2011-2012 մրցաշրջանից եղել է Սարանսկի «Մորդովիայում»։ Պրեմիեր լիգայում նորամուտը նշել է 2012/13 առաջնության 1-ին տուրում՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ տնային խաղում (2:3)։ Սարանսկի ակումբի կազմում ընդհանուր առմամբ 18 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում։

2013 թվականի հուլիսի 5-ին երկու տարվա պայմանագիր է կնքել «Ուֆա» ակումբի հետ, որի հետ Ռուսաստանի առաջին դիվիզիոնից անցել է Պրեմիեր լիգա, որտեղ անցկացրել է 10 հանդիպում։ 2015 թվականի հունիսին տեղափոխվել է Վորոնեժի «Ֆակել», այնուհետև խաղացել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի այլ ակումբներում ՝«Բալթիկա», «Տյումեն», «Լուչ»։

2020 թվականի սկզբին տեղափոխվել է Երևանի «Արարատ»։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՖԱԼ-ի առաջնության հաղթող - 2011-2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Степанец: «Мордовия играет в комбинационный футбол»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  3. Павел Степанец: «Россия предлагали сменить гражданство. Я отказался»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]