Պավել Սուխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Սուխով
Pavel Sukhov podium 2013 Fencing WCH EMS-IN t213435.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 7, 1988(1988-05-07)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր՝Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Պավել Վլադիսլավովիչ Սուխով (ռուս.՝ Павел Владиславович Сухов[3], մայիսի 7, 1988(1988-05-07)[1][2], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս սուսերամարտիկ[4], 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն[5][5], 2012 և 2016 թվականների Ամառային օլիմպիական խաղերի մասնակից, 2013[6] և 2017 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ Միջազգային կարգի սպորտի վարպետ։

Սպորտային կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Սուխովը սուսերամարտով զբաղվել սկսել է 9 տարեկանում[5] Օլեգ Նիկոլաևիչ Կոպենկինի ղեկավարությամբ։ Միջազգային ասպարեզում առաջին խոշոր հաջողությունը եղել է թիմային մրցապայքարում նվաճած բրոնզե մեդալ աշխարհի պատանեկան առաջնությունում։ 2010 թվականին Սուխովը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Նույն թվականին ռուս մարզիկը նվաճել է իր առաջին նշանակալի մրցանակը չափահասների մակարդակում։ Լայպցիգում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սուխովը բրոնզե մեդալակիր է դարձել անհատական մրցումներում։ Մեկ տարի անց Շեֆիլդում անցկացված Եվրոպայի առաջնությունում Պավելը Ռուսաստանի հավաքականի կազմում երրորդ տեղն է զբաղեցրել թիմային մրցապայքարում։ 2012 թվականին իտալական Լենյանո քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Սուխովը դարձել է Եվրոպայի չեմպիոն անձնական մրցապայքարում՝ եզրափակչում հաղթելով էստոնացի Նիկոլայ Նովոսյոլովին։

2012 թվականի օգոստոսին Պավելը նշել է նորամուտը Ամառային օլիմպիական խաղերում։ Անհատական մրցումներում Սուխովը արդեն առաջին ռաունդում զիջել է խաղերի ապագա բրոնզե մեդալակիր հարավկորեացի Չոն Ջին Սոնին 11-15 հաշվով[7]։ Սուխովը պարտվել է նաեւ 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի տղամարդկանց անհատական մրցապայքարի առաջին փուլում Պակ Սանգ Յանգին[8]։ Ռուսաստանի հավաքականը պարտվել է նաև առաջին փուլում տղամարդկանց թիմային մրցաշարում[9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (11 օգոստոսի 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://fie.org/athletes/13829/profile
  2. 2,0 2,1 https://www.sports-reference.com/olympics/athletes/su/pavel-sukhov-1.html
  3. Հաճախ հանդիպում է Վլադիմիրովիչ սխալ հայրանունը, որովհետև նրա հետ միասին Սամարայի մարզի օգտին հանդես է գալիս Պավել Վլադիմիրովիչ Սուխովը (1990 թվական)։
  4. London2012.com Archived 28 January 2013 at Archive.is
  5. 5,0 5,1 5,2 «Fencer - SUKHOV Pavel - RUSSIA - FIE - International Fencing Federation»։ fie.org։ Վերցված է 30 July 2017 
  6. «Fencer - SUKHOV Pavel - RUSSIA - FIE - International Fencing Federation»։ fie.org։ Վերցված է 30 July 2017 
  7. «Pavel Sukhov»։ BBC Sport։ Վերցված է 11 September 2012 
  8. «Rio 2016 - Men's Épée Individual»։ www.Rio2016.com։ 26 August 2016։ Արխիվացված է օրիգինալից 26 August 2016-ին։ Վերցված է 30 July 2017 
  9. «Men's Épée Team»։ www.Rio2016.com։ 6 August 2016։ Արխիվացված է օրիգինալից 6 August 2016-ին։ Վերցված է 30 July 2016 
  10. Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]