Պավել Մալով
Պավել Մալով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1957[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, երգիծաբան, գրական քննադատ, հրապարակախոս և պատմաբան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն |
Պավել Գեորգիևիչ Մալով (ռուս.՝ Павел Георгиевич Малов, գրական կեղծանունը՝ Պավել Բոյչևսկի (ռուս.՝ Павел Бойчевский), դեկտեմբերի 1, 1957[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, գրաքննադատ, հրապարակախոս, պատմաբան[2]։ 2014 թվականից Ռուսաստանի գրողների միության անդամ։ Ապրում և ստեղծագործում է Դոնի Ռոստով քաղաքում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Գեորգիևիչ Մալովը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 1-ին Դոնի Ռոստով քաղաքում։ Հոր կողմից Դոնի կազակ է[2]։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Ակսայի քաղաքային պրոֆտեխնիկական ուսումնարան՝ «Էքսկավատորավար» մասնագիտությամբ, աշխատել է տրակտորավար։ Ծառայել է Գերմանիայում խորհրդային զինված ուժերի խմբում որպես ականազերծող (1976-1978)։ Զորացրվելուց հետո աշխատել է բեռնակիր-վարորդ «Ռոստսելմաշ» գործարանում, երթուղային ավտոբուսի, տրոլեյբուսի վարորդ, սովորել է Ռոստովի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում, որտեղից հեռացել է երրորդ կուրսից հետո։ Եղել է Ակսայի շրջանային «Պոբեդա» թերթի թղթակիցը։ Թողարկող խմբագիր է աշխատել «Օրֆեյ», «Պեգաս», «ԱԿՌԱ» հրատարակչություններում, եղել է «Սոլյանկա» երգիծական ամսագրի աշխատակից[3]։
Պավել Մալովը 14 տարեկանից ստեղծագործում է։ «Փա՜ռք մեծ հաղթանակին» պոեզիայի Ռոստովի քաղաքային մրցույթի դափնեկիր է (2010)։ Քաղաքային և մարզային գրական այլ մրցույթների դափնեկիր և դիպլոմանտ[3]։
Տպագրվել է Բուլղարիայում (ժողովածու), Դոնի Ռոստովում, մարզային և քաղաքային թերթերում, ամսագրերում, ալմանախներում և հավաքական ժողովածուներում։ Տպագրել է բանաստեղծությունների և արձակի մի քանի ժողովածու։ «Ռոստսելմաշ» գրական-ստեղծագործական միավորման ղեկավարն է 2002 թվականից[3]։
Ամուսնացած է, ունի երեք երեխա[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձին գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Свой крест. Проза. – Ростов-на/Д: изд-во «Булат», 2002.
- Конец банды Седого. Повесть. – Ростов-на/Д: изд-во «Новая книга», 2003.
- «Борт» на Кабул. Повесть. – Ростов-на/Д: копировально-издательский центр «Тональ», 2007.
- Дети «Капитана Флинта». Сатирическая повесть. – Ростов-на/Д: копировально-издательский центр «Тональ», 2007.
- Один на льдине. Повесть. – Ростов-на/Д: копировально-издательский центр «Тональ», 2008.
- Провинциальные гении. Роман. – Ростов-на/Д: копировально-издательский центр «Тональ», 2008.
- Исповедь идеалиста. Стихи. – Ростов-на/Д: копировально-издательский центр «Тональ», 2009.
- Затерянный фронт. Исторический роман. – Ростов-на/Д: изд-во «Донской писатель», 2014.
- В три часа ночи. Рассказы. – Ростов-на/Д: изд-во «Донской писатель», 2014.