Պավել Անիսիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Պյոտրի Անիսիմով
Павел Петрович Анисимов
Ծնվել էդեկտեմբերի 10, 1928(1928-12-10)
ԾննդավայրՍարատովի մարզի Վոլսկ քաղաք
Մահացել էհունվարի 8, 2001(2001-01-08) (72 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
ԱզգությունՌուսաստան Ռուսաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Գործունեություն1952-1973 թվականներ,
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան

Պավել Պյոտրի Անիսիմով (դեկտեմբերի 10, 1928(1928-12-10), Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2001(2001-01-08), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դեկտեմբերի 10-ին, Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում։ Ավարտել է Կազանի ավիացիոն ինստիտուտը (19521952-1955 թվականներին աշխատել է որպես ինժեներ-կոնստրուկտոր Կույբիշևում, ապա Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան գործարանում։ 1955 թվականին անցել է կուսակցական աշխատանքի։ 1961-1963 թվականներին եղել է ԽՄԿԿ Լենինգրադի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար, 1963-1964 թվականներին՝ ԽՄԿԿ Լենինգրադի մարզկոմի բաժնի վարիչ, 1964-1968 թվականներին՝ Լենինգրադի քաղկոմի քարտուղար, 1968-1973 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ կուսակցական-կազմակերպական աշխատանքի բաժնի վարիչի տեղակալ։ 1973 թվականի մարտին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար և բյուրոյի անդամ։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png