Պասկո Կուզման
Պասկո Կուզման | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1947 (76 տարեկան) Vapila, Օքրիդ մունիցիպալիտետ, Հյուսիսային Մակեդոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ և գրող |
![]() |
Պասկո Կուզման (մակեդոներեն՝ Паско Кузман, հոկտեմբերի 15, 1947, Vapila, Օքրիդ մունիցիպալիտետ, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի հնագետ
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պասկո Կուզմանը հնագիտական աշխատանքներ է կատարել Հյուսիսային Մակեդոնիայի շատ ու շատ վայրերում, սակայն առանձնակի ուշադրություն է նվիրել մայրաքաղաք Սկոպիեի և Եվրոպայի ամենախոր լճերից մեկի՝ Օհրիդի շրջակայքի հետազոտմանը։ Այդտեղ նա հայտնաբերել է երեքհազարամյա Լիքնիդոս բնակավայրի հնավայրը, հավանաբար Ֆիլիպ Երկրորդ կամ Ֆիլիպ Երրորդ Մակեդոնացիների ժամանակներում կառուցված Սամուիլի բերդի մնացորդները։
Վերջին տարիներին իր կատարած հնագիտական հայտնագործությունների համար Կուզմանը Հյուսիսային Մակեդոնիայում համարվում է ամենավաստակաշատ ու ամենաարժանավոր գիտնականներից մեկը[1]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պասկո Կուզմանն ամուսնացած է, ունի չորս դուստր, վերջերս էլ պապիկ է դարձել[1]։ 2013 թվականին կալանավորվել է՝ մեղադրվելով հնագույն գտածոների մաքսանենգ վաճառքի մեջ[2]։
Ժամանակի ճանապարհորդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պասկո Կուզմանն ինքն իրեն հռչակել է ժամանակների միջով ճանապարհորդող անձնավորություն։ Նա իր ձախ դաստակին երեք ժամացույց է կրում, և դրանք, ինչպես ինքն է ասում, օգնում են իրեն՝ ճանապարհորդելու ժամանակների միջով։ Ժամացույցներից մեկը նրան տանում է հեռավոր անցյալ՝ բրոնզի ու նորքարեդարյան դարաշրջաններ, երկրորդ ժամացույցը տեղափոխում է ապագա, իսկ երրորդը՝ «Հնագետի ժամացույց»-ը, զգոնացնում է ու մշտապես հիշեցնում, որ ժամանակը ոսկի է, և պետք է թանկ գնահատել, արժևորել ներկան [3]։ Այս կարգի հայտարարությունները որոշ գիտնականների համար հիմք են ծառայել՝ կարծելու, թե նրա մտավոր վիճակն այնքան էլ կայուն չէ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Vecer Archived 2011-09-28 at the Wayback Machine. По 4 ќерки-Внук - Паско Кузман стана дедо. 29-12-2009
- ↑ «Macedonia Puts Top Archaeologist Under House Arrest»։ Balkan insight։ Վերցված է հուլիսի 18, 2013
- ↑ Richard Bangs, Richard Bangs' Adventures with Purpose: Dispatches from the Front Lines of Earth, p.297, Menasha Ridge Press, 2007
- ↑ J. P. Moreland, Tim Muehlhoff, The God Conversation: Using Stories and Illustrations to Explain Your Faith, p.71, IVP Books, 2007