Պասկուալ Ալերդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պասկուալ Ալերդի
Ծննդյան թիվ՝հունիսի 1, 1971(1971-06-01)[1][2][3] (52 տարեկան)
Ծննդավայր՝Շլիրեն, Dietikon District, Ցյուրիխ, Շվեյցարիա և Dietikon, Շվեյցարիա
Քաղաքացիություն՝ Շվեյցարիա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, երաժիշտ և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0017783
pasqualealeardi.com

Պասկուալ Ալերդի (գերմ.՝ Pasquale Aleardi, հունիսի 1, 1971(1971-06-01)[1][2][3], Շլիրեն, Dietikon District, Ցյուրիխ, Շվեյցարիա և Dietikon, Շվեյցարիա), շվեյցարացի երգիչ և դերասան։ Առավել հայտնի է «Չարի կացարան» (2002) ֆիլմում Ջեյ-Դիի դերակատարումով, ինչպես նաև նկարահանվել է Թիլ Շվայգերի ֆիլմերում։ 2003 թվականից նվագում է Big Gee խմբում՝ ստեղնաշարային գործիքներ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին խաղացել է Ջեյ-Դիի դերը «Չարի կացարան» հոլիվուդյան մարտաֆիլմում[4]։

2013 թվականին ելույթ է ունեցել Բրոդվեյ թատրոնում «Չիկագո» մյուզիքլում՝ Բիլի Ֆլինի դերում[5]։

2016 թվականին խաղացել է շվեցարական «Գոթարդ» հեռուստասերիալում գլխավոր դերերից մեկը, որը դարձել է Շվեյցարիայի խոշորագույն հեռուստանախագծերից մեկը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ֆ Առեղծվածային դամբարաններ Die Knickerbocker-Bande: Das sprechende Grab Ադրիան, աճպարար
1999 ս SK Kölsch Խուղարկու Դինո Ռիչի
2000 ս Մոտոոստիկաններ Die Motorrad-Cops: Hart am Limit Օլիվեր Սթեյնբախ
2002 ֆ Չարի կացարան Resident Evil Ջեյ-Դի Սալինաս
2004 ֆ Լավ տղամարդիկ ամենևին բավարար չեն Schöne Männer hat man nie für sich allein Դանիել
2006 ֆ Որտե՞ղ է Ֆրեդը Wo ist Fred? Բենո Խելդ
2007 ֆ Գեղեցիկ տղամարդ (ֆիլմ) Keinohrhasen Անվալթ
2007 ս Ոստիկանության հեռախոսահամար - 110 Polizeiruf 110 Ռոբերտ Սակովսկի
2009 ֆ Հրաբուխ Vulkan Ֆիլ Ֆրիդրիքս
2010 ֆ Ուրվականների պանդոկ Im Spessart sind die Geister los Ռալֆ Դիներթ
2011 ֆ Տղամարդիկ մեծ քաղաքում 2 Männerherzen... und die ganz ganz große Liebe Մաուրիցիո Մարկես
2012 ֆ Չարի կացարան․ Հատուցում Resident Evil: Retribution Ջեյ-Դի Սալինաս
2013 ֆ Բեռլինի գործ Bereullin Դագան
2014 ֆ Մեղրը գլխում (ֆիլմ) Honig im Kopf ՀԱԿ-ի ոստիկան
2015 ֆ Հինգ ընկերները 4 Fünf Freunde 4 Դատախազ
2016 ս Գոթարդ Gotthard Թոմասո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. «Pasquale Aleardi Berlins begehrtester Junggeselle vom Markt gefischt». .berliner-kurier.(չաշխատող հղում)
  5. «Gotthard features on the Piazza Grande». Pardo Live.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասկուալ Ալերդի» հոդվածին։