Պասիֆլորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պասիֆլորա
Bildtankstelle 1 090.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Չարչարածաղկազգիներ (Passifloraceae)
Ցեղ Պասիֆլորա (Passiflora)
L., 1753

Պասիֆլորա (չարչարածաղիկ), չարչարազգիների ընտանիքին պատկանող բուսատեսակ: Ունի 500 տեսակ[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակների մեծ մասը աճում է արևադարձային Ամերիկայում, հատկապես Բրազիլիայում և Պերուում, որոշ բուսատեսակներ հանդիպում են արևադարձային Ասիայում, Ավստրալիայում, Միջերկրածովյան ավազանում և մի բուսատեսակ՝ Մադագասկար կղզում: Մշակվում է մերձարևադարձային կլիմայի պայմաններում՝ Անդրկովկասում:

Բուսական նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողացող թփեր են, բազմամյա և միամյա բույսեր: Տերևները հասարակ, ամբողջական կամ բլթակավոր են: Ծաղիկները տերևանման են, երկար ծաղկակոթերի վրա, խոշոր, մինչև 10 սմ տրամագծով, որոշ տեսակներ բուրավետ են: Թերթիկները հինգն են՝ վառ ներկված: Բաժակատերևիկները հինգն են՝ օժտված միջին երակի վրա փոքրիկ ելուստներով: Ծաղկապատյանի և առէջի միջև շարքերով դասավորված են այսպես կոչված թագ ձևավորող վառ ներկված թելեր և թեփուկներ:

Տերևակոթիկների և տերևների ճնշող տեսակների մեծամասնության վրա կան հատուկ հեղուկ արտադրող գեղձիկներ, ինչը հրապուրում է մրջյուններին: Գեղձերի ձևը և դասավորվածությունը յուրահատուկ են ցանկացած տեսակի համար: Վերջերս որոշ տեսակներ «սովորել են» ձևավորել ելուստներ, որոնք նմանակում են թիթեռնիկների ձևերը, սա վախեցնում է վերջիններիս՝ չթողնելով նրանց վրա ձվեր դնել: Այն, որ այս տեսակները հայտնվել են համեմատաբար վերջերս՝ էվոլյուցիայի ապացույց է:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասիֆլորաները եղել են Նոր Աշխարհի առաջին ծաղիկները՝ հայտնվելով Եվրոպայի այգիներում։ Առաջին հայտնի նկարագրությունը տվել է Պեդրո Սեսա դե Լեոն, 1553 թվականին՝ նկարագրելով ծաղկող «գրանադիլլա»: Գրանադիլլա իսպաներենից թարգմանած նշանակում է «փոքր նուռ»։ 1610 թվականին պասիֆլորայի պատկերը հայտնվել է իտալացի պատմաբան և կրոնական առաջնորդ Ջակոմո Բոսիոյի ձեռքում։ Բոսիոն սկսեց հավաքել ծաղիկի այլ պատկերներ և նկարագրություններ և հաշվետվություն ներկայացրել «Della Trionfante e Gloriosa Croce»-ին, որտեղ պասիֆլորա ծաղիկը նկարագրված է որպես Քրիստոսի չարչարանքների տեսողական մարմնավորում։ Արտաքին թագը իրենից ներկայացնում է փշե թագ, առէջը՝ նրա վերքերը: Ավելի ուշ փորձեր են արվել գտնելու այլ կրոնական խորհրդանիշեր բույսի տարբեր հատվածների վերաբերյալ։ Բայց եղել են մարդիկ, ովքեր դա անվանել են սնահավատություն։

Պասիֆլորան կազմված է լատիներենով «passio» - չարչարանք և «flora» - ծաղիկ բառերից։


Գլխին ես մի ծաղիկ նկատեցի,
Առեղծվածային՝ մանուշակագույն և ոսկի,
Այն տարօրինակ էր, և ամեն թերթ
Լի էր մաքուր հմայքով։

Այն գիշեր, երբ թափվեց Քրիստոսի արյունը․
(Ժողովուրդը ավանդույթ ունի այս մասին)
Առաջին անգամ ծաղկեց խաչի շողքի տակ,
Եվ դրա համար անվանվեց չարչարանաց ծաղիկ
   
Ինչպես որ բանտի դահլիճում`
Տեսանելի է Քրիստոսի տանջանքը,
Ամեն ինչ խաչից է. ճոպանները,
Մուրճը, փշե ասեղներով պսակը։

Օրիգինալ տեքստ

Zu Häupten aber meiner Ruhestätt'
Stand eine Blume, rätselhaft gestaltet,
Die Blätter schwefelgelb und violett,
Doch wilder Liebreiz in der Blume waltet.

Das Volk nennt sie die Blume der Passion
Und sagt, sie sei dem Schädelberg entsprossen,
Als man gekreuzigt hat den Gottessohn,
Und dort sein welterlösend Blut geflossen.

Blutzeugnis, heißt es, gebe diese Blum',
Und alle Marterinstrumente, welche
Dem Henker dienten bei dem Märtyrtum,
Sie trüge sie abkonterfeit im Kelche.

Ja, alle Requisiten der Passion
Sähe man hier, die ganze Folterkammer,
Zum Beispiel: Geißel, Stricke, Dornenkron',
Das Kreuz, den Kelch, die Nägel und den Hammer.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сааков, С. Г. Оранжерейные и комнатные растения и уход за ними. — Наука, 1985.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]