Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Պետրոսի Պապայան (1918, Փոթի, Վրաստան - օգոստոսի 28, 1945(1945-08-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թ.-ից։
Ծնվել է Փոթի քաղաքում։ Սովորել է Նովոռոսիյսկի 9-ամյա հայկական դպրոցում։ 1937 թվականին ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում, «Կոմսոմոլեց» թերթի խմբագրությունում։ 1941-1943 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել «Զաշչիտնիկ օտեչեստվա» զինվորական թերթի խմբագրի տեղակալը։ 1943-1945 թվականներին աշխատել է Երևանի զինկոմիսարիատում, 1945 թվականին՝ «Կոմունիստ» ռուսերեն թերթի խմբագրությունում։ Հորեղբոր՝ Աշոտ Պապայանի հետ գրել է «Մեծ հարսանիք» (բեմադրվել է 1944 թվականին, Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում), «Սեր առանց խարդավանքի», «Բախտավորյալները» պիեսները։ Մահացել է Երևանում[1][2]։
- Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Արամ և Աշոտ Պապայանների «Մեծ հարսանիք» պիեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1950, 116 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք երկրորդ (գրքում տեղ են գտել Արամ և Աշոտ Պապայանների «Մեծ հարսանիք» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1951, 344 էջ։
- Պիեսներ (գրքում տեղ է գտել Արամ և Աշոտ Պապայանների «Ուզում եմ տեսնել» պիեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1951, 183 էջ։