Պաոլա դե Միքելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաոլա դե Միքելի
Paola De Micheli daticamera.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 1, 1973(1973-09-01)[1] (49 տարեկան)
Ծննդավայր Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
 
Կայք՝ paolademicheli.it

Պաոլա դե Միքելի (իտալերեն՝ Paola De Micheli, սեպտեմբերի 1, 1973(1973-09-01)[1], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար (2019 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաոլա դե Միքելին ավարտել է Միլանի Սուրբ Սրտի Կաթոլիկ համալսարանը, որտեղ սովորել է քաղաքագիտություն։ Մասնագիտական գործունեությունն սկսել է Պյաչենցայի գյուղատնտեսության և սննդի կոոպերատիվ կոնսորցիումում։ 1999-2004 թվականներին եղել է Պոնտենուրեի կոմունալ խորհրդի պատգամավոր, 2007 թվականի հունիսից մինչև 2010 թվականի մարտը Պյաչենցայի վարչակազմում զբաղեցրել է տնտեսաֆինանսական և մարդկային ռեսուրսների գծով դատական ատենակալի պաշտոնը[2]։

Երիտասարդ տարիքում եղել է Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ (առաջին անգամ անդամավճար է վճարել 1990 թվականին[3]), նրա լուծարումից հետո կուսակցական վերակազմավորմանը զուգընթաց անդամագրվել Է Իտալիայի ժողովրդական կուսակցությանը, ապա՝ Մարգարիտկային և վերջապես՝ Դեմոկրատական կուսակցությանը։ 2008 թվականին առաջին անգամ ընտրվել է Իտալիայի Պատգամավորների պալատում, 2009 թվականից, երբ Դեմոկրատական կուսակցության առաջնորդը Պիեռ Լուիջի Բերսանին էր, աշխատել է կուսակցության քարտուղարության տնտեսական բաժնում՝ ղեկավարելով փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրները։ Ջանի Կուպերլոյի և Էնրիկո Լետայի քաղաքական դաշնակիցն է, 2018 թվականի սեպտեմբերից համագործակցել է Նիկոլա Դզինգարետիի հետ[4]։

2013 թվականի ապրիլի 15-ին դարձել է Պատգամավորների պալատի 17-րդ գումարման Դեմոկրատական կուսակցության խմբակցության նախագահի առաջին տեղակալ, 2013 թվականի մայիսի 16-ին՝ նիստերի դահլիճի պատվիրակ։

2014 թվականի նոյեմբերի 10-ին Ռենցիի կառավարությունում նշանակվել է տնտեսության և ֆինանսների նախարարության կրտսեր պետքարտուղար Ջովաննի Լենինիի փոխարեն[5], որը պաշտոնից ազատվել էր 2014 թվականի սեպտեմբերի 30-ին՝ մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի նախագահի տեղակալ նշանակվելու պատճառով[6]։

2016 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Ջենտիլոնիի կառավարության ձևավորման ժամանակ, պահպանել է նախկին պաշտոնը[7] և զբաղեցրել այն մինչև 2018 թվականի հունիսի 1-ին կառավարության լիազորությունների ավարտը։

Հաջորդ տարի՝ 2019 թվականի փրայմերիզների ժամանակ, նա աջակցել է Նիկոլա Զինգարեթիին[8]. հենց որ Զինգարեթին ընտրվել է քարտուղար, Դե Միկելը դարձել է Դեմոկրատական կուսակցության քարտուղարի նոր տեղակալի հավակնորդ[9][10]։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Ջուզեպպե Կոնտեի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ, նշանակվել է ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարար[11], իսկ սեպտեմբերի 5-ին նոր կաբինետը երդում է տվել[12]։

2020 թվականի օգոստոսի 3-ին Ջենովայում՝ 2018 թվականին փլուզված Պոնտե Մորանդիի տեղում, մասնակցել է Սուրբ Գեորգիի կամրջի բացման արարողությանը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Openpolis
  2. «Paola De Micheli» (իտալերեն)։ il Sole 24 Ore։ 2016-02-24։ Վերցված է 2019-08-29 
  3. «Primarie PD. Il ritratto di Paola De Micheli» (իտալերեն)։ piacenzasera.it։ 2012-12-28։ Վերցված է 2019-08-29 
  4. Silvio Buzzanca (2019-03-05)։ «Chi è Paola De Micheli, candidata a essere la vice di Zingaretti nel Pd» (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2019-08-29 
  5. Pietro Salvatori (2014-10-31)։ «Matteo Renzi sottosegretari: Davide Faraone e Paola De Micheli sbarcano al governo» (իտալերեն)։ Huffington Post։ Վերցված է 2014-11-08 
  6. «GIOVANNI LEGNINI. Chi è il nuovo vicepresidente del Consiglio superiore della magistratura (Csm)» (իտալերեն)։ il Sussidiario։ 2014-09-30։ Վերցված է 2014-11-08 
  7. «Gentiloni completa la squadra: ecco i sottosegretari, non assegnata la delega sui Servizi» (իտալերեն)։ la Repubblica։ 2016-12-29։ Վերցված է 2016-12-31 
  8. «Paola De Micheli apre i lavori di "Piazza Grande", l'incontro promosso da Nicola Zingaretti»։ ilpiacenza.it։ 12 October 2018։ Վերցված է 17 March 2019 
  9. «Chi è Paola De Micheli, candidata a essere la vice di Zingaretti nel Pd»։ La Repubblica։ 5 March 2019։ Վերցված է 17 March 2019 
  10. «Pd: Orlando-De Micheli vice Zingaretti» (իտալերեն)։ ANSA։ 2019-04-17։ Վերցված է 2019-08-29 
  11. «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն)։ la Repubblica։ 2019-09-04։ Վերցված է 2019-09-04 
  12. «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն)։ la Stampa։ 2019-09-05։ Վերցված է 2019-09-05 
  13. Andrea Carli e Nicoletta Cottone (2020-08-03)։ «Nuovo ponte di Genova, tagliato il nastro. Mattarella: «La ferita non si rimargina». Bucci: «Se ci sono costi extra fattura ad Aspi»» (իտալերեն)։ il Sole 24 Ore։ Վերցված է 2020-08-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]