Պանրի շուկաներ (Նիդերլանդներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հետևյալ ցուցակում տրված են տեղեկություններ XXI դարի սկզբին գործող հոլանդական պանրի շուկաներից հինգի մասին։

Վուրդեն (հոլ.՝ Woerden) քաղաքում գտնվող շուկան լիարժեք առևտրային ժամանակակից պանրի շուկա է։ Մյուս չորսը՝ Ալկմարում, Գաուդայում, Էդամում և Հորնում, համարվում են Միջնադարի պանրի շուկաների պատմական կրկնօրինակները։

Ալկմար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկմարի պանրի շուկան

Ալկմարի պանրի շուկան աշխատում է ամեն ուրբաթ՝ 10:00-ից մինչև 12:30՝ ապրիլի առաջին ուրբաթ օրվանից մինչև սեպտեմբերի առաջին ուրբաթ: Գոյություն ունեն պանրի բեռնակիրների (հոլ.՝ kaasdragers) չորս խմբեր (հոլ.՝ vemen), որոնք միմյանցից տարբերվում են գլխարկների գույներով․ կապույտ, կարմիր, կանաչ և դեղին։ Երկու բեռնակիրներ տեղափոխում են պանրի գլուխները պատգարակների վրա դեպի կշեռքներ, սովորաբար պատգարակները կշռում են 160 կիլոգրամ։ Պանրի գինը որոշվում է ըստ բարտերային համակարգի (հոլ.՝ handjeklap)[1][2]։

Էդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդամի պանրի շուկան, 2006 թվականի օգոստոս

Էդամ քաղաքում գտնվող պանրի շուկան ամենահայտնին է Նիդերլանդներում, և ինչպես հետևում է անվանումից, այստեղ վաճառվում է Էդամ տեսակի պանիր։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պանիրը վաճառվում է ձիու սայլակների և նավակների մեջ։ Շուկան բացվում է հուլիսին և օգոստոսին՝ չորեքշաբթի օրերին՝ 10:30-ից մինչև 12:30[3]։

Հորն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորնում գտնվող շուկան բացվել է 2007 թվականին, աշխատում է յուրաքանչյուր հինգշաբթի՝ 12:30-ից մինչև 13:45, իսկ հունիսի 28-ից սեպտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ ամեն հինգշաբթի երեկոյան՝ 21:00-ից մինչև 22:15[4]։

Գաուդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաուդա պանրի գլուխները վաճառքի են հանվել Գաուդայի պանրի շուկայում

Գաուդայի շուկան աշխատում է ավելի քան երեք հարյուրամյակ՝ հոլ.՝ Goudse kaasmarkt-ում, պանիր վաճառվում է հունիսից օգոստոս ամիսներին։ Աշխատում է ամեն հինգշաբթի՝ 10:00-ից մինչև 12:30։ Շուկան շրջապատված է մի շարք ցուցահանդեսային վրաններով, որոնց մեջ ցուցադրվում են հոլանդական պատմական մասնագիտությունները՝ պարնի արտադրությունից մինչև յուղի արտադրություն[5]։

Վուրդեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուրդենի շուկան գործում է ավելի քան 100 տարի, ամեն չորեքշաբթի, առևտուրը սկսվում է առավոտյան ժամը 9-ին ֆերմերի՝ պանրի արտադրողների (հոլ.՝ kaasboeren) և շուկայի վաճառողների (հոլ.՝ marktmeester) միջև, ինչի արդյունքում պարզ է դառնում տարբեր տեսակի պանիրների գինը։ Պանիրները, որոնք վաճառվում են շուկայում «ֆերմերային պանիրներ» են (հոլ.՝ boerenkazen)[6], որոնք արտադրվում են ավանդական ձևերով և ունեն ավելի լավ համ, քան գործարաններում արտադրված պանիրները։

Վուրդենի պատմական պանրի շուկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ավանդույթ, օգոստոսին, ամառային արձակուրդների վերջին չորեքշաբթի օրը (Կենտրոնական Նիդերլանդների համար), աշխատում է պատմական պանրի շուկան, որի ժամանակ ֆերմերները և իրենց կանայք հագնում են պատմական հագուստներ և վերականգնում ավանդական պանրի շուկան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alkmaar Cheese Market schedule. kaasmarkt.nl; VVV, NL.
  2. The Alkmaar Cheese Market, a tradition since 1593 Archived 2010-03-02 at the Wayback Machine.. alkmaar.nl; Municipality of Alkmaar.
  3. Edam Cheese Market event information. Stichting Kaasmarkt Edam, 2010.
  4. Hoorn Cheese Market official site (Flash)
  5. Gouda Cheese Market event information. Stichting Goudse Kaas foundation, 2010.
  6. Edam cheese market . Holland.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tourist information (անգլ.) Էդամի և էդամական պանրի մասին
  • Dutch Farm Cheese կայքում կգտնեք տեղեկություն պանրի արտադրության մասին
  • Gourmet-Food.com Տեղեկություն և գրքեր հոլանդական պանրի վերաբերյալ