Պայքար (թերթ, Ստեփանակերտ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պայքար (այլ կիրառումներ)
Պայքար (ընդհատակյա) | |
---|---|
Լեզու | Հայերեն |
Հիմնադրվել է | 1989 |
Հրատարակիչ | Հայոց Ընկերվարական Արցախական կուսակցություն (ՀՅԴ-ի ընդհատակյա անվանումն Արցախում) |
Երկիր | Արցախ |
«Պայքար» (ընդհատակյա հասարակական-քաղաքական, մշակութային պարբերական)[1]։ ՀՅԴ Արցախի կոմիտեի (չբացահայտված, Հայոց Ընկերվարական Արցախական կուսակցություն ընդհատակյա անվանումով) ամենամսյա պաշտոնաթերթ։ Լույս է տեսել Ստեփանակերտում՝ 1989-1993 թթ. (ներկայումս՝ «Ապառաժ», ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնաթերթ)[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական շրջանում (1989) հրատարակվել է բրոշյուրատիպ՝ «Վերածնունդ» անվանումով (խմբագիր՝ Հակոբ Խաչատրյան)։ ՀԽՍՀ տարածքում ՀՅԴ-ի բացահայտվելուց հետո, 1990 թ. օգոստոսից, «Վերածնունդ»-ը տպագրվել է «Պայքար» անվանումով (խմբագիր՝ Դավիթ Ջրաբերդ), ընդհատակյա, պարբերականությունը՝ ամիսը 1 համար (A 3 չափսի)։
Թերթի հիմնական թղթակիցները հանդես են եկել նաև Արցախում ընդհատակյա գործող «Ազատ Արցախ» ռադիոկայանի եթերում։
Թերթի տպագրությանն անմիջականորեն մասնակցել են Սերգեյ Շահվերդյանը, Մաքսիմ Միրզոյանը, Լյովա Ավանեսյանը։ Թերթի գլխագրի հեղինակը նկարիչ Արմեն Ղուկասյանն է, նկարչական հետագա ձևավորումներն իրականացրել է նկարիչ Սերգեյ Առուստամյանը։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերթի հիմնական նպատակն էր նպաստել Հայ դատի իրագործմանը, ժողովրդի պատմական հիշողության պահպանմանը։ Լուսաբանել է արցախահայության պայքարը, տպագրել Հայաստանի և Սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքը ներկայացնող հոդվածներ, գրական-մշակութային հայրենասիրական գործեր։
1991 թ. հոկտեմբեր-նոյեմբերին ՀՅԴ մամլո և տեղեկատու կենտրոնի Երևանի գրասենյակը հրատարակել է «Պայքարի շաբաթվա լուրեր» տեղեկագրի 5 համար։
Թղթակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դավիթ Ջրաբերդ (Արիս Արսենի Գրիգորյան)
- Գոռ Գնունի (Արիս Արսենի Գրիգորյան)
- Վրեժ Արարատյան (Արմեն Դանիելյան)
- Սարգիս (Սերգեյ Շահվերդյան)
- Մանուկ (Լյովա Ավանեսյան)
- Սեթո (Լևոն Մելիք-Շահնազարյան)
- Արգո (Հրանտ Ալեքսանյան), ուրիշներ
Հիմնական խորագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Խմբագրական»
- «Մեկնաբանի սյունակ»
- «Դարասկիզբ»
- «Դեմքեր ՀՅԴ 100-ամյա պատմությունից»
- «Դեսից-դենից»
- «Երգիծական հեռատիպ»
- «Ժառանգություն»
- «Մտածումներ»
- «Պատգամ»
- «Քաղաքական բառարան» և այլն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան, «Հայկ. հանրագիտարան» հրատ., Ե., 2004 (էջ 549)
- ↑ «Ապառաժ», ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ