Պայծառ Երկաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պայծառ Երկաթ
Ծնվել է1891
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել էդեկտեմբերի 28, 1988(1988-12-28)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Երեխա(ներ)Միհրան Երկաթ

Պայծառ Երկաթ (Պայծառ Հակոբի Անանյան, 1891 - 1988, դեկտեմբերի 28, Երևան), հայ դերասանուհի։

Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Կրթությունն ստացել է Կում Կափու թաղամասի ազգային վարժարանում։ 1906 թ. ամուսնու հետ մեկնել է Ադաբազար։ , որտեղ օսմանյան սահմանադրության հռչակումից հետո եռանդուն մասնակցություն է ունեցել կրթական-թատերական կյանքին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերադարձել է Պոլիս, ապա՝ 1923 թվականին մեկնել է Եգիպտոս, ունեցել թատերական նկատելի գործունեություն։ Մասնակցել է Սիրանույշի կյանքի վերջին տարիներին տված ներկայացումներին։ 1948 թ. ներգաղթել է Հայաստան։ Գրել է իր հիշողությունները, որոնք լույս են տեսել Երևանում 1956 թ., «Մտերիմ խոհեր» վերնագրով[1][2]։

Պայծառ Երկաթի ոտանավոր «Հայաստան», «Սովետական Հայաստան», 1949

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 314 
  2. Sobesednik.am N30(239)