Պայթյուն Քանդահարի New Kabul Bank-ի մասնաճյուղում (2024)
Պայթյուն Քանդահարի «New Kabul Bank»-ի մասնաճյուղում | |
---|---|
Տեսակ | ահաբեկիչ-մահապարտի պայթյուն |
Երկիր | Աֆղանստան |
Տեղադրանք | Քանդահար |
Գրոհի նպատակ | New Kabul Bank? և թալիբան |
Տարեթիվ | մարտի 21, 2024 |
Զոհվածներ | 21+[1] |
Վիրավորներ | 50+[1] |
Կազմակերպիչներ | «Վիլայաթ Խորասան»[1] |
Կասկածյալ | Ասադբեկ Մադիյարով |
Պայթյուն Քանդահարի «New Kabul Bank»-ի մասնաճյուղում, «Վիլայաթ Խորասան»-ի ահաբեկիչ-մահապարտի պայթյունը Աֆղանստանի Քանդահար քաղաքի «New Kabul Bank»-ի մասնաճյուղում, որը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 21-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում (03:30 GMT): Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, մոտ 51-ը՝ վիրավորվել[1][2][3][4][5][6][7][8][9][10]։ Ահաբեկիչ-մահապարտի պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ թալիբ աշխատողները հավաքվել են բանկի մոտ՝ աշխատավարձ ստանալու[11][12][13][14][15][16]։
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահապարտ-ահաբեկիչը ճանաչվել է թալիբանամետ «Ալ-Միրսադ» կայքի կողմից որպես Միջին Ասիայի երկրներից մեկի քաղաքացի Ասադբեկ Մադիյարովը[17][18]։ Հատկանշական է, որ թալիբանական լրատվամիջոցի հայտարարության մեջ Մադիյարովին անվանել են «Մուավիա ալ-Փանջշերի», որում նշվում է, որ նա Աֆղանստանի Փանջշիր նահանգից է[19]։ Սակայն սոցցանցերում զինյալը որպես իր ծննդավայր նշել է Ուզբեկստանում գտնվող Ուրգենչ քաղաքը[19]։ Աֆղանստանի հետախուզության աղբյուրների տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրած Ասադբեկ Մադիյարովը Ուզբեկստանի քաղաքացի է[20]։ «Sputnik Աֆղանստան»-ի տվյալներով՝ նա Պակիստանի Բելուջիստան նահանգ է ժամանել հարձակումից երկու ամիս առաջ, որտեղ նա հարձակման ծրագիր է ստացել «Վիլայաթ Խորասան»-ի գլխավոր ուսումնամարզական հավաքներից մեկում[20]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարձակումը[21]։
- Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարձակումը[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Afghanistan: IS claims responsibility for suicide bomb at Kandahar bank». BBC News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Islamic State group claims responsibility for bombing at Afghan bank and says it targeted Taliban». ABC News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «At least three killed in suicide bombing in Afghan city of Kandahar». Al Jazeera. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Suicide bomber attacks bank in Afghanistan, killing at least 3». NBC News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «At least 3 killed, 12 injured in suicide bombing in Kandahar». Free Malaysia Today. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Suicide bombing in Afghanistan's Kandahar kills three, injures 12». FirstPost. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Suicide Bombing in Afghanistan Targets Taliban Heartland». New York Times. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Islamic State group claims responsibility for bombing at Afghanbank and says it targeted Taliban». Times of India. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Daesh claims responsibility for Kandahar bank bombing». Amu TV. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Rahmati, Fidel. «Explosion in first district of Kandahar city leaves 21 dead, 50 injured». Khaama. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Kandahar blast provokes domestic and int'l reactions». Ariana News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Islamic State group claims responsibility for bombing at Afghan bank and says it targeted Taliban». CityNews. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Three Killed in Suicide Bombing in Afghan City of Kandahar». WorldEcho. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «3 killed, 12 wounded in Kandahar suicide bombing». Pajhwok. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Sarkar, Alisha Rahaman. «Islamic State claims responsibility for suicide bombing of Kandahar bank». Yahoo! News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Աֆղանստանի բանկերից մեկում պայթյուն է որոտացել․ կան զոհեր». armenpress.am. 2024 թ․ մարտի 21. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «د کندهار د برید په اړه نوي انکشافات - المرصاد». المرصاد - پښتو (փուշթու). 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ. ապրիլի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Livemint (2024 թ․ մարտի 24). «Moscow attack gunmen trained in Pakistan? Taliban flags 'ISIS recruitment hubs'». mint (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ. մարտի 24-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 19,0 19,1 «Directorate 4». Telegram. Արխիվացված օրիգինալից 2024 թ. մարտի 24-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 20,0 20,1 «Утверждается, что теракт в Кандагаре совершил гражданин Узбекистана». azon.global. 2024 թ․ մարտի 25. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Iran condemns terrorist attacks in Afghanistan». IRNA. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Pakistan condemns deadly terrorist attack in Afghanistan». Xinhua. Արխիվացված օրիգինալից 2024 թ. մարտի 242-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.