Պայթակենի կիլիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայթակենի կիլիկյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բակլածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Պայթակենի
Տեսակ Պայթակենի կիլիկյան
Լատիներեն անվանում
C. cilicica Bois s. et Bal.


Պայթակենի կիլիկյան (լատին․՝  C. cilicica Bois s. et Bal.), Բակլազգիների ընտանիքի, Պայթակենու ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ 2—3 մ բարձրությամբ և թավոտ ընձյուղներով։ Տերևները բարդ են, կենտ֊Փետրաձև, 6—9 սմ երկարությամբ, որոնք կազմված են 7—9 նեղ, հակառակձվաձև և սրածայր տերևիկներից։ Վերջինները վերևի կողմից մերկ են, Ներքևի կողմից մազմզուկապատ և ունեն 1,6—2 սմ երկարություն և 0,9—1,1 սմ լայնություն։ Ծաղիկները բացվում են մայիսից մինչև օգոստոս ամիսներին, համեմատաբար խոշոր են, դեղին, հավաքված 3—8 ծաղիկներից կազմված ծաղկաբույլերում։ Ծաղկակիրը թավոտ է։ Ունդերն ունեն 5—8 սմ երկարություն և 2—3 սմ լայնություն, բշտիկանման են, կիսաթափանցիկ, բազմասերմ։ Հասունանում են հուլիս-հոկտեմբեր ամիսներին և ձմռանը մնում են թփի վրա։

Աչքի է ընկնում մեծ դիմացկունությամբ։ Բավական ջերմասեր է, բայց լավ է աճում նույնիսկ ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա, որտեղ չնայած վերերկրյա զանգվածը զգալիորեն ցրտահարվում է, սակայն նույն տարում սաղարթը վերականգնում է, ծաղկում և պտղակալում։ Արտակարգ չորադիմացկուն է, երաշտադիմացկուն, լուսասեր։ Բազմանում է սերմերով և կտրոններով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Փոքր Ասիայում (լեռնային Կիլիկիա)։ Հայկական ԽՍՀ-ի տարածքում հանդիպում է Զանգեզուրում և Մեղրիում, որտեղ սովորաբար աճում է ստորին լեռնային գոտում, հարավային թեքությունների վրա, հաճախ՝ կաղնուտների եզրերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (Երկրորդ), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (56)։