Jump to content

Պայթակենի ծառանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայթակենի ծառանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բակլածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Պայթակենի
Տեսակ Պայթակենի ծառանման
Լատիներեն անվանում
C. arborescens Լ.


Պայթակենի ծառանման (լատին․՝ C. arborescens Լ.), բակլազգիների ընտանիքի, պայթակենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է, մինչև 4 մ բարձրությամբ, մազմզուկապատ ընձյուղներով։ Տերևիկները էլիպսաձև են կամ հակառակ-ձվաձև, բութ կամ փոսիկավոր գագաթով, մինչև 3 սմ երկարությամբ և 1,5 սմ լայնությամբ, վերևի կողմից՝ մերկ, ներքևի կողմից մազմզուկապատ։ Ծաղկաբույլերն ունեն մինչև 5 սմ երկարություն, կազմված են մոտ 1 սմ երկարությամբ 5—8 ծաղիկներից, (առանձին ծաղիկներ ունեն մոտ 2 սմ երկարություն), որոնք ծածկված են նոսր մազմզուկներով, վառ դեղնավուն են։ Բաժակը զանգականման է, սուր ատամներով։ Առագաստն ունի կարմրադարչնագույն Նախշեր, թևիկները հավասար են կամ նավակից կարճ են։ Սերմնարանը մերկ է կամ նուրբ աղվամազապատ։ Ունդերն ունեն 5—8 սմ երկարություն և 2-3 սմ լայնություն, կարճ կոթունավոր են, բազմասերմ։ Սերմերը երիկամաձև են, հարթ, անփայլ, համարյա սև։ Ծաղկում Է մայիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս, հոկտեմբերին։ Մշակվում է Երևանի բուսաբանական այգում։ Արտակարգ չորադիմացկուն է, լուսասեր և ջերմասեր։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Բազմանում է սերմերի միջոցով։ Կարելի է աճեցնել ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրությունների վրա։ Ցուրտ շրջաններում ցրտահարվում է մինչև գետնի մակերեսը, սակայն նույն տարում արագ աճելով ծաղկում և առատորեն պտղաբերում է։ Էկոլոգիական խումբը' VIII: Մշակության հավանական շրջանները 3, 8—9, 12—14, 1 7-28, 32[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արևմտյան Եվրոպայում և արևմտյան Միջերկրածովյան շրջանում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտանի է հանրապետության չոր, անբերրի շրջանների կանաչապատման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (գրքի հատորը), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։