Կարագանա ծառանման
Առաջարկվում է այս և Պայթակենի ծառանման հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Կարագանա ծառանման | |
![]() Կարագանա ծառանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Կարագանա (Caragana) |
Տեսակ | Կարագանա ծառանման (C. arborescens) |
Միջազգային անվանում | |
Caragana arborescens | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Կարագանա ծառանման (լատին․՝ Caragána arboréscens), բակլազգիների ընտանիքին պատկանող տերևաթափ թուփ։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարագանա ծառանմանն ունի 2-5 մ բարձրություն, հարթ բուն և ճյուղեր, մոխրականաչավուն կեղև, մոխրականաչ ընձյուղներ, 10 սմ երկարություն ունեցով տերևներ, դեղին և միայնակ ծաղիկներ։ Ծաղիկները լինում են երբեմն 2—5–ական խմբերով։ Ունդերը գլանաձև են՝ ծածկված մետաքսանման աղվամազով, 3,5—6,5 սմ երկարությամբ, պարունակում են 5—8 սերմեր։ Բույսն երբեմն առաջացնում է ոչ խիտ մացառուտներ, աճում է նաև ենթաանտառներում, աչքի է ընկնում երաշտադիմացկունությամբ, արտակարգ ցրտադիմացկունությամբ, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, բայց պտուղները հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին։
Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Արևմտյան Սիբիրում, արևելյան Ղազախստանում, Մոնղոլիայում։ Աճում է անտռային գոտիներում, գետերի ափերի մոտ և ժայռերում։ Մշակվում է ամենուրեք, քանի որ կլիմայավարժվել է և հարմարվել է վերին, ստւորին և միջին լեռնային գոտիների պայմաններին։ Լուսասեր լինելուց բացի աճում է նաև ստվերային վայրերում։
Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրառվում է անտառկուլտուրաներում, պաշտպանիչ տնկարկներում որպես դեկորատիվ ձևավորում։ Պիտանի է հատկապես բարձրլեռնային շրջանների անտառապատման և կանաչապատման համար։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լ.Հ.Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984։
|