Պամելա Էնն Բահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պամելա Էնն Բահ (անգլ.՝ Pamela Ann Bach), ի ծնե՝ Վայսենբահ (անգլ.՝ Weissenbach, հոկտեմբերի 16, 1963(1963-10-16) կամ հոկտեմբերի 16, 1962(1962-10-16)[1], Թալսա, Օկլահոմա), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և բիզնեսվուման:

Պամելա Էնն Բահ
անգլ.՝ Pamela Bach
Pamela Bach-Hasselhoff 2009.jpg
Ծնվել էհոկտեմբերի 16, 1963(1963-10-16) (56 տարեկան) կամ հոկտեմբերի 16, 1962(1962-10-16)[1] (57 տարեկան)
ԾննդավայրԹալսա, Օկլահոմա
ԿրթությունNortheastern Oklahoma A&M College?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր և ձեռնարկատեր
Ամուսին(ներ)David Hasselhoff?
Երեխա(ներ)Hayley Hasselhoff?
pamelabach.com

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պամելա Էնն Վայսենբահը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 16-ին Տալսայում (Օկլահոմա նահանգ, ԱՄՆ): Նա իրականում գերմանացի է:

Պամելան ֆիլմերում նկարահանվել է 1985-2003 թվականներին: Նկարահանվել է ավելի քան 20 սերիալներում և ֆիլմերում: Նա Գերմանիայի Օտտո մրցանակի դափնեկիր է (Գերմանիայի ամենասիրված դերասանուհիներից մեկն է)[2]: 2000 թվականին առաջին անագամ «Castle Rock»-ի պրոդյուսերն էր, որտեղ խաղում էր նաև Լիբբիի դերը: Իր ժամանակի կեսը նվիրում է իր բիզնեսին, նաև ունի սեփական պրոդյուսերական կենտրոն:

1989-2006 թվականներին նա ամուսնացել է Դեվիդ Հասսելհոֆֆի հետ, ումից ունի երկու երեխա՝ Թեյլոր-Էնն Ջենիս Հասսելհոֆֆ (05.05.1990) և Հեյլի Էմբեր Հասսելհոֆֆ (26.08.92)[3]: Նրանց ամուսնալուծությունից հետո երեխաների խնամակալը դարձել է Հասսելհոֆֆը: 2009 թվականի մարտի 11-ին և նոյեմբերի 28-ին նա ձերբակալվել է խմած վիճակում մեքենա վարելու համար[4][5], իսկ 2010 թվականին նա ձերբակալվել է 90 օրով նույն հանցանքի պատճառով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]