Պակիստանի ազգային թանգարան
Պակիստանի ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կարաչի |
Ղեկավարության նստավայր | Կարաչի, Պակիստան |
Հիմնադրվել է | 1950 |
![]() | |
![]() |
Պակիստանի ազգային թանգարան (ուրդու՝ قومی عجائب گھر پاکِستان), թանգարան Կարաչիում, Պակիստանի Իսլամական հանրապետություն։ Հիմնադրվել է 1950 թվականին[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պակիստանի ազգային թանգարանը ձևավորվել է 1950 թվականի ապրիլի 17-ին և ի սկզբանե գտնվում էր Ֆրիր Հոլում, փոխարինելով այժմ չգործող «Վիկտորիայի թանգարանը»։ Թանգարանի բացվելուն պես Պակիստանի կառավարությունը ստեղծեց խորհուրդ, որի նպատակն էր հարստացնել թանգարանի հավաքածուն արվեստի և հնաոճ իրերի գնման միջոցով։ 1970 թվականին թանգարանը տեղափոխվեց իր ներկայիս վայրը։
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին թանգարանում կար ընդամենը 4 պատկերասրահ, ներկայումս դրանց թիվը հասել է 11-ի։ Դրանցից առանձնանում է Ղուրանի պատկերասրահը, թանգարանի հավաքածուն ներառում է Ղուրանի մոտ 300 օրինակ, որից 52-ը հազվագյուտ ձեռագրեր են։ Թանգարանն ունի պատկերասրահներ՝ նվիրված Հարապպայի քաղաքակրթության մշակույթին, Գանդարա քաղաքակրթության քանդակներ, իսլամական արվեստ, մանրանկարներ, հնագույն մետաղադրամներ, փաստաթղթեր Պակիստանի քաղաքական պատմության վերաբերյալ։ Բացի այդ, աչքի է ընկնում Պակիստանի ժողովուրդներին նվիրված էթնոլոգիական պատկերասրահը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Sindh Tourism Development Corporation - National Museum of Pakistan, Karachi»։ www.stdc.gos.pk (en-gb)։ Վերցված է 2023-05-04