Պալերմոյի արձանագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Abhandlungen der Königlich Preussischen Akademie der Wissenschaften aus dem Jahre (1902) (16765759871).jpg

Պալերմոյի արձանագրություն պալերմոյի քար, հին եգիպտական տարեգրություն դիորիտե սալաքարի բեկորին (45,3 x 25 սմ)։ 1877 թվականից գտնվում է Իտալիայի Պալերմո քաղաքի թանգարանում (որտեղից էլ՝ անվանումը)։

  • ալաքարը հավանորեն ունեցել է 2 մետրից ավելի լայնություն և 60 մետրից ավելի երկարություն։ Պալերմոյի արձանագրության մի քանի աննշան բեկորներ պահպանվում են Կահիրեի ու Լոնդոնի թանգարաններում։

Տարեգրությունը փորագրվել է Հին թագավորության 5-րդ արքայատան ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 25 դար), ընդգրկում է 6-7 հարյուրամյակ՝ սկսած մինչդինաստիական ժամանակաշրջանից և ակներև է, որ կազմվել է վավերագրերի հիման վրա։

Պալերմոյի արձանագրությունը Հին Եգիպտոսի ժամանակագրության կարևոր աղբյուր է և արժեքավոր տեղեկություններ է պարունակում փարավոնների տնտեսդական, ռազմական և կրոնական [քաղաքականության մասին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 84 CC BY-SA icon 80x15.png