Jump to content

Պալացցո Ջուստինիան Լոլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալացցո Ջուստինիան Լոլին
Պալացցո Ջուստինիան Լոլինը 2021 թվականին
Տեսակպալատ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ և Սան Մարկո
ՃարտարապետԲալդասսարե Լոնգենա
Քարտեզ
Քարտեզ

Պալացցո Ջուստինիան Լոլին (իտալ.՝ Palazzo Giustinian Lolin), պալացցո (պալատ) Վենետիկ քաղաքի Սան Մարկո պատմական շրջանում, Մեծ ջրանցքի վրա, Կամպո Սանտո Ստեֆանոյի և Ակադեմիայի կամրջից ոչ շատ հեռու։

Կառուցվել է 17-րդ դարում Լոլին ընտանիքի համար։

Շենքը կառուցվել է 17-րդ դարում Լոլինի ընտանիքի համար՝ ավանդական վենետիկյան բարոկկո ոճով, ճարտարապետ Բալդասսարե Լոնգենայի կողմից[1]։ 1624 թվականին, Ջովանի Լոլինի կտակի համաձայն, պալատն անցել է նրա եղբորորդուն՝ Ջովանի Ջուստինիանիին, որը ընդունել է Լոլին ազգանունը։

Ավելի ուշ պալատը մի քանի անգամ փոխել է իր տերերին և անգամ եղել է հայտնի պարուհի Մարիա Տալյոնիի սեփականությունը։

Ներկայումս այնտեղ գտնվում է Ուգո և Օլգա Լևիի հիմնադրամը, որը զբաղվում է երաժշտության ոլորտում հետազոտություններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Venice described (tr. by R. Barton) adapted to assist as a guide to the model of Venice now exhibiting at the Egyptian hall, Piccadilly (անգլերեն). 1844. էջ 28. Վերցված է 6 October 2019-ին.