Ակադեմիայի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակադեմիայի կամուրջ
ԱնունովԱկադեմիայի պատկերասրահ
Երկիր Իտալիա
ՏեղանքՎենետիկ
Տեսակկամարաձև կամուրջ, հետիոտնային կամուրջ և Bridges in Venice?
Նյութփայտ
Թռիչքների քանակ1
Հատում էՄեծ ջրանցք
Երկարություն48 մետր
Բացման տարեթիվ1933
Քարտեզ
Քարտեզ

Ակադեմիայի կամուրջ (իտալ.՝ Ponte dell'Accademia), Վենետիկի Մեծ ջրանցքի չորս կամուրջներից մեկն է։ Անվանվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի պատվին։ Ակադեմիան 1907-2004 թվականներին Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահի հետ միասին տեղակայված են եղել «Scuola della Carità» շենքում, որտեղ էլ այժմ գտնվում է ակադեմիայի պատկերասրահը։ Կամուրջն Ակադեմիայի պատկերասրահը միացնում է Սան Մարկո շրջանի հետ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը նախատեսվել է կառուցել դեռևս 1488 թվականին։ Քաղաքային խորհրդում պրովեդիտոր Լուկա Տրումն առաջարկել է Մեծ կանալի վրա կառուցել երկու կամուրջ, մեկը՝ նշված վայրում, մյուսը՝ Սանտա Սոֆիայում։ Նրա առաջարկը ծիծաղ է առաջացրել խորհրդի անդամների մոտ, և հարցը քվերակության չի դրվել։ Ալֆրեդ Վևիլի նախագծով ստեղծված պողպատե կոնստրուկցիայով կամուրջը բացվել է 1854 թվականի նոյեմբերի 20-ին[2], սակայն քանդվել է և փոխարինվել Էուժենիո Միոցցիի նախագծով ստեղծված փայտե կամրջով, որը բացվել է 1933 թվականին[3]։

Երկրորդ կամուրջը, գտնվելով վատ վիճակում, 1985 թվականին փոխարինվել է ներկայիս կամրջով։ 2011 թվականին առաջ է քաշվել կամուրջը փոխարինելու հարցը[4]։

Սիրահարները «սիրային կողպեքներ» են ամրացնում կամրջի մետաղական ձողերի վրա, սակայն Վենետիկի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում դրա դեմ[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ponte dell'Accademia»։ Venice Sights։ Lonely Planet։ Վերցված է August 25, 2011 
  2. Venice on Foot: With the Itinerary of the Grand Canal, by Hugh Douglas, 1907, page 60.
  3. «Ponte dell'Accademia»։ en.Broer.no։ Արխիվացված է օրիգինալից May 22, 2011-ին։ Վերցված է August 25, 2011 
  4. Disson, Sian (օգոստոսի 15, 2011)։ «Venice split in two by Ponte dell'Accademia revamp plans»։ Ponte dell'Accademia, Venice, Italy։ World Architecture News։ Արխիվացված է օրիգինալից September 27, 2012-ին։ Վերցված է August 25, 2011 
  5. Squires, Nick (օգոստոսի 24, 2011)։ «Venice cracks down on 'love locks'»։ The Daily Telegraph (UK)։ Վերցված է August 25, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]