Պալացցո Բալբի
Տեսակ | պալատ |
---|---|
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ-Մուրանո-Բուրանո |
Վայր | Դորսոդուրո |
Գտնվում է ափին | Մեծ ջրանցք |
Ճարտարապետական ոճ | վերածննդի ճարտարապետություն |
Հիմնադրված է | 1582 |
Ճարտարապետ | Ալեսանդրո Վիտտորիա |
Պալացցո Բալբի ա Սան-Տոմա, (իտալ.՝ Palazzo Balbi), պալացցո (դղյակ) Վենետիկում՝ Դորսոդուրո շրջանում, գտնվում է Մեծ ջրանցքի դիմաց (իտալ.՝ volta de canal), Կա Ֆոսկարիի և Պալացցո Կաոտորտ Անգարանի միջև։ Դղյակը Վենետիկի նախագահի և տարածաշրջանային խորհրդի պաշտոնական նստավայրն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալացցո Բալբին կառուցվել է 16-րդ դարի 2-րդ կեսին, քանդակագործ Ալեսանդրո Վիտորիայի նախագծով։ Կառուցվել էր Վենետիկի պատրիցիանական տոհմի Բալբի ընտանիքի համար։ Պատվիրատուն Նիկոլո Բալբին էր։ Դղյակի բակը գործել է շուրջ 8 տարի՝ 1582 թվականից մինչև 1590 թվականը[1]։
Դղյակը բազմաթիվ անգամ վերակառուցվել է։ 1737 թվականին Լորենցո Բալբիի պատվերով է վերակառուցվել։ Շենքը զարդարված էր նկարիչ Յակոպո Գուարանայի աշխատանքներով[2]։ 1807 թվականին դղյակում հյուրընկալվել է Նապոլեոն Բոնապարտը[3]։ Տարբեր տարիներին շենքը հաճախ վարձակալության է տրվել։ Արդեն նրա հիմնադրի կտակում հիշատակվում է այն մասին, որ պալատի հարկերից մեկը միջնահարկի հետ միասին վարձակալվել է Ալմորո Պիզանիի կողմից։ Ի թիվս այլ վարձակալների, կան նաև Վալմարանի և Բիոնիի անունները։
1887 թվականին Պալացցո Բալբին անցել է Միքելանջելո Գուգենհայմին[4], որը նախընտրել է պալատը տեղավորել իր «արդյունաբերական արվեստի լաբորատորիաներ»-ում։ Նա շենքն արդիականացրել է և 1913 թվականին իր անձնական հավաքածուն արվեստի ստեղծագործությունների աճուրդի է հանել։ 1925 թվականին պալատում տեղավորվել է «Ադրիատիկայի Էլեկտրական հասարակությունը» (իտալ.՝ Società Adriatica di Elettricità)[2], որը զբաղվում էր պալատւ վերակառուցմամբ և հանգեցրել էր երկու մոնումենտալ աստիճաններից մեկի քանդմանը։
1971 թվականին շենքն անցել է Վենետո տարածաշրջանի սեփականությանը և դարձել է տարածաշրջանի նախագահի նստավայրը։ 1973 թվականին Պալացցո Բալբին կրկին վերակառուցման է ենթարկվել։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը ձեղնահարկում միջնահարկ ունեցող երեք հարկ ունի, միանգամայն սիմետրիկ ճակատ, որը ցույց է տալիս բարոկկո ոճով ճարտարապետության առաջին նշանները՝ վերածննդի ձևերի պահպանմամբ[1]։ Այս անցման կարևոր տարրը ճակատին կյարոսկուրոյի շեշտադրումն է[5]։
Առաջին հարկում՝ ճակատայն հատվածի կենտրոնում, գտնվում է պորտալը՝ կլոր կամարով, մասկարոնով և եռանկյունաձև տիմպանով[3]։ Ճակատայն մասում երկու փոքր մուտքեր կան, որոնք զարդարված են խառը գծային ձուլակտորներով[1]։
Գրանշանների տակ գտնվում են վեց փոքր օվալաձև պատուհաններ՝ մշակված քարից պատրաստված շրջանակներով։ Այս լեյտմոտիվը ոգեշնչված է Յակոպո Սանսովինոյի աշխատանքով, իսկ ավելի ուշ զարգացել է Բալդասարե Լոնգենան[1]։ Տանիքի վրա կան երկու ծածկոցներ, որոնք հիշեցնում են Պալացցո Բելլոնի Բատագիային։ Դղյակում 18-րդ դարից պահպանվել են Յակոպո Գուարանայի որմնանկարները։
Լեգենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալացի պատմաբան Ջուզեպպե Տասինին հայտնել է Պալացցո Բալբիի շինարարության հետ կապված անեկդոտի մասին․ այդ ժամանակաշրջանում դղյակի պատվիրատուն՝ Նիկոլո Բալբին ապրում էր վարձակալված բնակարանում։ Մի անգամ, մոռանալով վճարել տան վարձը, Նիկոլոն բախվել է տանտիրոջ հետ։ Վիրավորվելով տանտիրոջից՝ Բալբին վճարել է տան վարձը և, միաժամանակ, որոշել է կառուցել սեփական տունը։ Այնուհետև նա ընտանիքի հետ տեղափոխվել է տանտիրոջ տան դիմաց գտնվող «լողացող» տունը, միայն նրա համար, որ տանտիրոջ տան վրա լույս չընկնի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brusegan & p. 17 .
- ↑ 2,0 2,1 Brusegan & p. 19 .
- ↑ 3,0 3,1 Brusegan & p. 18 .
- ↑ Moisè Michelangelo Guggenheim (Venezia, 1837–1914), è stato un antiquario, mercante d'arte, collezionista, progettista di allestimenti e oggetti d'arte decorativa.
- ↑ Fasolo & p. 60
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marcello Brusegan. La grande guida dei monumenti di Venezia. Roma, Newton & Compton, 2005. ISBN 88-541-0475-2.
- Guida d'Italia – Venezia. 3a ed. Milano, Touring Editore, 2007. ISBN 978-88-365-4347-2.
- Bassi, Elena Palazzi di Venezia: Admiranda urbis Venetae. — Venezia: La Stamperia di Venezia Editrice, 1987. — С. 124—130.
- Marcello Brusegan: I palazzi di Venezia. Newton & Compton, Rom 2007. ISBN 978-88-541-0820-2.
- Andrea Fasolo: Palazzi di Venezia. Arsenale editrice, Venedig 2003. ISBN 978-88-7743-295-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Palazzo Balbi (Venedig) կատեգորիայում։ |
- Palazzo Balbi – Fotos + Infos (italienisch)
- Palazzo Balbi – Foto + Infos