Պաբլո Գալիմբերթի դի Վետրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաբլո Գալիմբերթի դի Վետրի
 
Կրթություն՝ Պապական Գրիգորյան համալսարան
Մասնագիտություն՝ կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Ծննդյան օր մայիսի 8, 1941(1941-05-08)[2] (82 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն  Ուրուգվայ[2]

Պաբլո Գալիմբերթի դի Վետրի (իսպ.՝ Pablo Jaime Galimberti di Vietri, մայիսի 8, 1941(1941-05-08)[2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի հռոմի-կաթոլիկ կրոնական գործիչ, 1983 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2006 թվականի մայիսի 16-ը Սան Խոսե դե Մայոթեմի եպիսկոսոսն էր, 2006 թվականի մայիսի 16-ից առ այսօր Սալտո թեմի եպիսկոպոսն է[3] :

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոնտեվիդեոյի Բարձրագույն հոգևոր ճեմարանը, լսել է Ուրուգվայի ինստիտուտի աստվածաբանական դասախոսությունները։ Ավելի ուշ սովորել է աստվածաբանություն՝ Գրիգորյան պապական համալսարանում՝ Հռոմում (1965-1969)։ 1969 ծառայել է Սենթ Լուիսում որպես դպիր (նահանգ Միսսուրի, ԱՄՆ). Վերադառնալով Ուրուգվայ, ձեռնադրվել է քահանա մայիսի 29-ին, 1971 թ.:

Ուրուգվայի աստվածաբանական համալսարանի փիլիսոփայական կրոնի և դավաբանության պրոֆեսոր է։

Անհավատների գծով «Ազգային Եպիսկոպոսի Հարցերի Հանձնաժողովի» գլխավոր տնօրենն է և անհավատների գծով քարտուղարության խորհրդատուն է։

1983 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2006 թվականի մայիսի 16-ը Սան Խոսե դե Մայոթեմի եպիսկոսոսն էր, 2006 թվականի մայիսի 16-ից առ այսօր Սալտո թեմի եպիսկոպոսն է։

1998 թվականից մինչև 2000 թվականը եղել է Ուրուգվայի եպիսկոպոսի համաժողովի նախագահի տեղակալ (Conferencia Episcopal del Uruguay), իսկ 2001 թվականից 2003 թվականը արդեն զբաղեցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2004-2006 թվականներին եղել է նախագահ է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. 2,0 2,1 2,2 National Library of Uruguay — 1815.
  3. «Obispos de Uruguay». 19 de febrero de 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին. {{cite web}}: Unknown parameter |editorial= ignored (օգնություն)
  4. «Autoridades de la CEU». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]