Պաբլո Գաբաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաբլո Գաբաս
Քաղաքացիությունը  Արգենտինա,  Իտալիա,  Կանադա և  Կոստա Ռիկա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 21, 1982(1982-04-21)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Դիրք կիսապաշտպան

Պաբլո Դանիել Անտոնիո Գաբաս (իսպ.՝ Pablo Daniel Antonio Gabas,ապրիլի 21, 1982(1982-04-21)[1][2][3], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինական ծագմամբ կոստառիկացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբասը «Նյուելս Օլդ Բոյս» ակումբի սան է։ 2001 թվականին Դանիելը պայմանագիր է կնքել Մեքսիկայի «Նեկակսա» ակումբի հետ։ Մրցաշրջանի ավարտից հետո միացել է Կոստա Ռիկայի «Սանտա Բարբարա» ակումբին։ Նոր թիմի կազմում նորամուտ է ունեցել Կոստա Ռիկայի առաջնությունում։ Իր մեկնարկային մրցաշրջանում օգնել է ակումբին հաղթել ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայում, իսկ մեկ տարի անց՝ ազգային առաջնությունում։ 2008 թվականի ամռանը Պաբլոն վարձակալության իրավունքով վերադարձել է «Նեկակսա» ակումբ, սակայն վարձակալության ավարտից հետո որոշել է նախկին ակումբի հետ լիարժեք պայմանագիր չկնքել։ Հաջորդ 4 մրցաշրջանների ընթացքում նա «Ալահուելենս» ակումբի կազմում չորս անգամ դարձել է Կոստա Ռիկայի չեմպիոն։ 2011 թվականին ԱՄՆ «Լոս Անջելես Գալաքսի»[4] և «Մոնարկաս Մորելիա»[5] ակումբների դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայի խաղերում Պաբլոն դարձել է մեկական գոլի հեղինակ։

2013 թվականի սկզբին Գաբասը տեղափոխվել է «Կերետարո» ակումբ։ Փետրվարի 3-ին մայրաքաղաքային «Ամերիկա» ակումբի դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբի կազմում[6]։ 2014 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Պաբլոն վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Չյապաս» ակումբ։ Հունվարի 26-ին «Պուեբլա» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[7]։

2014 թվականի ամռանը Գաբասը վերադարձել է «Ալահուելենսե» ակումբ։ 2015 թվականի ապրիլի 8-ին ԿՈՆԿԱԿԱՖ չեմպիոնների լիգայում Կանադայի «Մոնրեալ Իմպակտ» ակումբի դեմ խաղում երկու անգամ գրավել է դարպասը[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սկզբին Գաբասը, որն այդ ժամանակ ստացել էր Կոստա Ռիկայի քաղաքացիություն, ընդունել է ազգային հավաքականում հանդես գալու հրավերը։ 2012 թվականի փետրվարի 29-ին Ուելսի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտ է ունեցել Կոստա Ռիկայի հավաքականի կազմում[9]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Կոստա Ռիկա «Ալահուելենսե»

  • Կոստա Ռիկայի ֆուտբոլի առաջնություն՝ 2004/2005
  • Կոստա Ռիկայի ֆուտբոլի առաջնություն՝ Ձմեռային 2010
  • Կոստա Ռիկայի ֆուտբոլի առաջնություն՝ Ամառային 2011
  • Կոստա Ռիկայի ֆուտբոլի առաջնություն՝ Ձմեռային 2011
  • Կոստա Ռիկայի ֆուտբոլի առաջնություն՝ Ձմեռային 2012 
  • ԿՈՆԿԱԿԱՖ չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Алахуэленсе VS. Лос-Анджелес Гэлакси 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 22.
  5. «Монаркас Морелия VS. Алахуэленсе 2:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 19.
  6. «Америка Мехико VS. Керетаро 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  7. «Пуэбла VS. Чьяпас 2:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  8. «Алахуэленсе VS. Монреаль Импакт 4:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  9. «Уэльс VS. Коста-Рика 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]