Jump to content

Չորդվանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չորդվանք, վանք Մեծ Հայքի Տայք (Խորագույն Հայք) նահանգի Արսյացփոր գավառում, Ճորոխ գետի ձախ ափին, Բերդագրակ գյուղաքաղաքի մոտ[1]։

Կարելի է հանդիպել անվանման նաև Չորրորդ վանք, Օթխթա եկլեսի կամ Չորդվան տարբերակները[1]։

Հիմնադրվել է 4-5-րդ դարերում, վերանորոգվել Դավիթ Կյուրոպաղատի օրոք՝ 9-10-րդ դարերում։ Միջին նավը արևելքում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, կողային նավերը՝ ուղղանկյուն ավանդատներով։ Նավերը միմյանցից բաժանվում են երկու շարք չորսական մույթերով, որոնք միացնող կամարների վրա բարձրանում են երկայնական պատեր, վերնամասում՝ կողային ցածր նավերի տանիքներից վեր՝ 13-ական թռիչք ունեցող կամարաշարում, բացվում են 5-ական լուսամուտներ։ Բոլոր ճակատները մշակված են դեկորատիվ կամարաշարով։ Պահպանվել են արձանագրությունների մնացորդներ։ Տաճարի պատերը ներսից սվաղված են, որմնանկարներ կան միայն խորանում[2]։

Միջին դարերում հանդիսանում էր Մամիկոնյաններից սերված Թոռնիկյանների հոգևոր կենտրոնը, որի եպիսկոպոսները կրում էին Չորդվանել (այսինքն՝ չորդվանեցի) տիտղոսը։ Պատերին մնացել էին հայերեն եղծված վիմագիր արձանագրություններ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 392, էջեր 392 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 270 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 61