Չմենի հակառակ ձվաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չմենի հակառակ ձվաձև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Չմենի
Տեսակ Չմենի հակառակ ձվաձև
Լատիներեն անվանում
Cotoneaster obovata
Pojark

Չմենի հակառակ ձվաձև (լատին․՝  Cotoneaster obovata ), վարդազգիների ընտանիքի, չմենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ, մինչև 2 մ բարձրությամբ թուփ է, մոխրաթաղիքապատ ճյուղերով, որոնք ավելի ուշ ստանում են կարմրադարչնագույն գունավորում։ Տերևները ներքևի կողմից մոխրականաչավուն են, վերևի կողմից՝ վառ կանաչավուն, ծածկված մազմզուկներով, հակառակ ձվաձևից մինչև էլիպսաձև, 2-4 սմ երկարությամբ և 1,5-2,6 սմ լայնությամբ։ Վահանիկները կազմված են 7-12 ծաղիկներից, ճյուղավորված են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում (Հարավային Կովկաս, Արցախ)։ Մեր հանրապետության պայմաններում հանդիպում է Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, որտեղ աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, արևելյան կաղնու անտառներում և նոսրանտառներում։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ IX: Մշակության հավանական շրջանները՝ 7-14, 17-32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 287։