Չմենի ժայռային
Արտաքին տեսք
Չմենի ժայռային | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Cotoneaster saxatilis
|
Չմենի ժայռային (լատին․՝ Cotoneaster saxatilis), վարդազգիների ընտանիքի, չմենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ թուփ է՝ մինչև 1,5-2 մ բարձրությամբ, թաղիքամազմզուկապատ ընձյուղներով և հետագայում մերկացող, դարչնագույն ճյուղերով։ Տերևները վառ կանաչ են, ներքևի կողմից ծածկված մոխրաթաղիքանման մազմզուկներով, էլիպսաձև կամ օվալաձև, բութ, փոսիկավոր գագաթով կամ սրածայր, 1-2 սմ երկարությամբ և 0,4-1,8 սմ լայնությամբ։ Ծաղիկները հավաքված են կարճ, բարդ վահաններում։ Պտուղները սև են։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում (Արևելյան Անդրկովկաս, Ադրբեջան)։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Սևանի ավազանում և Ջանգեզուրում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակության մեջ չի փորձարկված[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի ժայռային» հոդվածին։ |
|