Չկալովի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չկալովի փողոց (այլ կիրառումներ)
Չկալովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն2 կմ
Անվանվել էՎալերի Չկալով
Փոստային ինդեքս346356

Չկալովի փողոց (ռուս.՝ Улица Чкалова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Գոռնյացկի և Հոկտեմբերի 50-ամյակի անվան միկրոշրջաններում։ Անվանվել է խորհրդային օդաչու, Խորհրդային Միության հերոս (24․7․1936), բրիգադի հրամանատար Վալերի Չկալովի (1904-1938) պատվին։ Սկիզբ է առնում Ավտոմոբիլիստների փողոցից և ավարտվում Սմոլենսկի ու Մատրոսովի փողոցների հանգույցում։ Երկարությունը 2000 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Չկալովի փողոցը գտնվում է Գոռնյացկի և Հոկտեմբերի 50-ամյակի անվան միկրոշրջաններում։ Այն սկսվում է Ավտոմոբիլիստների փողոցից, հատում է Սեդովի, Սերաֆիմովիչի, Գլինկայի, Տոլստոյի, Պավլովի, Ռիլեևի, Ֆուրմանովի փողոցները, երկու անգամ՝ Չայկովսկու անցուղին, Սվետլայա փողոցը, Սոսնովի նրբանցքը, Մոկրոուսովի փողոցը, Օսինովի և Տիեզերագնացների նրբանցքները և ավարտվում Սմոլենսկի ու Մատրոսովի փողոցների հանգույցում։ Փողոցի երկարությունը 2000 մետր է։

Չկալովի փողոցի փոստային դասիչն է՝ 346356։

Փողոցն անվանվել է խորհրդային օդաչու, Խորհրդային Միության հերոս (24․7․1936), բրիգադի հրամանատար Վալերի Չկալովի (1904-1938) պատվին։ 1936 թվականի հուլիսի 20–22-ին Վալերի Չկալովը օդաչուներ Գ․ Բայդուկովի և Ա․ Բելյակովի հետ անվայրէջք թռիչք է կատարել Մոսկվայից Կամչատկայի Պետրոպավլովսկ և ապա՝ Ուդ կղզի (9374 կմ՝ 56 ժամ 20 րոպեում), իսկ 1937 թվականի հունիսի 18–20-ին՝ նույն անձնակազմով Մոսկվայից Վանկուվեր (Վաշինգտոն նահանգ, ԱՄՆ) Հյուսիսային բևեռի վրայով (8504 կմ՝ 63 ժամ 16 րոպեում)։ Զոհվել է նոր կործանիչի փորձարկման ժամանակ։ Թաղված է Մոսկվայում, Կրեմլի պատի տակ[1]։

Նշանակալի օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկալովի և Ֆուրմանովի փողոցներով պարփակված հատվածում տեղակայված է Կրասնի Սուլինի և Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի կենտրոնական շրջանային հիվանդանոցը (հասցեն՝ Ֆուրմանովի փողոց, 32)[2]։

Չկալովի, 13 հասցեով գործում է Կրասնի Սուլինի արդյունաբերական տեխնոլոգիաների քոլեջը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, «Չկալով» բառահոդված».
  2. «Муниципальное бюджетное учреждение здравоохранения "Районная больница" г. Красного Сулина и Красносулинского района Ростовской области». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  3. «Государственное бюджетное профессиональное образовательное учреждение Ростовской области «Красносулинский колледж промышленных технологий»».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]