Աշոտ Չիլինգարյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Չիլինգարյան Աշոտ Նորայրիից)
| Աշոտ Չիլինգարյան | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 8, 1958 (67 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան |
| Քաղաքացիություն | Հայաստան |
| Ազգություն | Հայ |
| Մասնագիտություն | օդաչու |
| Աշխատանք | օդաչու-հրամանատար |
Աշոտ Նորայրի Չիլինգարյան (հունիսի 8, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավարտել է Ուկրաինայի Կրեմենչուգի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1977) և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1986)։ 1977–2000 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։
1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1989–1992 թվականներին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար)՝ ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 70-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 260 ժամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 677։