Աշոտ Չիլինգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Չիլինգարյան
Ծնվել էհունիսի 8, 1958 (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար

Աշոտ Նորայրի Չիլինգարյան (ծ. 8.6.1958, Երևան), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավարտել է Ուկրաինայի Կրեմենչուգի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1977) և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1986)։ 1977–2000-ին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։

1988-ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1989–92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար)՝ ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 70-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 260 ժամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 677։