Չիլիական վարդագույն փաղեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիլիական վարդագույն փաղեժ
Չիլիական վարդագույն փաղեժ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Սարդակերպեր
Կարգ Սարդեր
Ենթաընտանիք Theraphosinae
Ցեղ Grammostola
Տեսակ Grammostola rosea
Լատիներեն անվանում
Grammostola rosea
Walckenaer, 1837


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Չիլիական վարդագույն փաղեժ (լատ.՝ Grammostola rosea), սարդակերպերի դասի հոդվածոտանի սարդի տեսակ։ Տարածված են Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավարևմտյան մասում և Չիլիում[1]:

Բացի այդ ապրում են նաև Չիլիի հյուսիսում գտնվող Ատակամա չորային անապատում:

Չիլիական վարդագույն փաղեժը համարվում է ամենատարածված և ամենավաճառվող ընտանի կենդանին, որոնք վաճառվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չիլիի խանութներում[2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլիական վարդագույն փաղեժը միջին չափսերի, մուգ գունավորություն ունեցող սարդի տեսակ է։ Երկարությունը սովորաբար հասնում է 15-16 սմ-ի։ Մեծ թվով նմուշներ արտահանվում են Չիլիից դեպի Լատինական Ամերիկայի այլ երկրներ՝ խանութներում վաճառելու նպատակով։ Բնակիչները սիրում են այս սարդին, քանի որ նա սովորաբար ցուցաբերում է ոչ ագրեսիվ, հանգիստ պահվածք, ինչպես նաև պահանջում է շատ փոքր ծախսեր։

Կյանքի տևողությունը կազմում է 15-20 տարի, սակայն այս ցուցանիշը հարաբերական է։ Կան առանձնյակներ, որոնք ապրում են զգալիորեն ավելի երկար։ Աշխարհի մասշտաբով տարածված առանձնյակների ընդհանուր քանակը անհայտ է[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gurley Russ, Brough Clarice։ «Rose-haired Tarantula: Chilean Rose-haired Tarantula»։ Animal World։ Վերցված է մայիսի 21, 2010 
  2. Marshall Samuel D. (2001)։ Tarantulas and Other Arachnids։ Barron's։ ISBN 0-7641-1463-8 
  3. Schultz Stanley A., Schultz Marguerite J. (2009)։ The Tarantula Keeper's Guide: Comprehensive Information on Care, Housing, and Feeding։ Barron's։ ISBN 0-7641-3885-5