Չժեն Չենգուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չժեն Չենգուն
The Portrait of Koxinga.jpg
 
Կրթություն՝ Nanjing University?
Մասնագիտություն՝ military commander, rebel, ծովահեն և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 28, 1624(1624-08-28)[1]
Ծննդավայր Hirado, Նագասակի, Ճապոնիա
Վախճանի օր հունիսի 23, 1662(1662-06-23)[2][3][4] (37 տարեկանում)
Վախճանի վայր Թայվան, Չինաստանի Հանրապետություն
Դինաստիա House of Koxinga?
Քաղաքացիություն Մին դինաստիա, Kingdom of Tungning և Southern Ming Dynasty
Հայր Zheng Zhilong?[5]
Մայր Tagawa Matsu?
Ամուսին Queen Dong?
Զավակներ Zheng Jing?[6] և Zheng Cong?

Չժեն Չենգուն (Չինարեն ավանդական 鄭成功, պարզեցված՝ 郑成功, պինին՝ Zhèng Chénggōng, պեվեդզի՝ Tēⁿ Sêng-kong, Թեյ Սեյկո (ճապ.՝ 鄭成功)), եվրոպական աղբյուրներում ավելի հայտնի է, որպես Կոկսինգ ((Չինարեն) 国姓爷, պևեձի Kok-sèng-iâ/Kok-sìⁿ-iâ կայսերական ազգանունով պարոն, օգոստոսի 28, 1624(1624-08-28)[1], Hirado, Նագասակի, Ճապոնիա - հունիսի 23, 1662(1662-06-23)[2][3][4], Թայվան, Չինաստանի Հանրապետություն), հանդիսանում է ամենահայտնի չինացի ծովահենը, որը առաջնորդում էր Չինաստանի հարավ-արևելքում մանջուրական զավթիչների դեմ ազատագրական պայքարը։ Ֆորմոզից (Թայվան) վտարել է։ Նրա սերունդները կառավարում էին Ֆորմոզյան թագավորությունը մինչև 1683 թվականը։ 

Կոկսինգը ծնվել է Ճապոնիայում, ճապոնացի մորից և չինացի հորից, որը Թայվանական նեղուցում ծովահենությամբ էր զբաղվում։ Մինչև 7 տարեկանը նա մոր հետ ապրել է Ճապոնիայում, հետո տեղափոխվել հոր մոտ Ֆուցզյան, որը պաշտոն էր ստացել մինյան Չինաստանի ծովային գերատեսչությունում։ 1644 թվականից կրթվել է Նանկինյան համալսարանում ավանդական կոնֆուցիական ծրագրով։ 

Մանջուրիայի հետ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1645 թվականի մանջուրների կողմից Նանկինի գրավումը ստիպեց Չժենին հոր հետ տեղափոխվել Թայվանական նեղուց, որտեղ իրեն հավատարիմ ծովահենները ամուր ռազմական հենարան  դարձան մինյան հետնորդի համար անընդհատ առաջ գնացող մանջուրների դեմ Չինաստանի հարավում կռիվներ տանելու համար: Սակայն հենց այն նույն պահին, երբ մանջուրական Ցին դինաստիայի բանակը ներխուժեց Ֆւցզյան, Չժենի հայրը մանջուրների հետ գաղտնի համաձայնության եկավ։ Նոր վարչակարգում պաշտոն ստնալու համար Չժենի հայրը մինական ժառանգին իշխանություններին հանձնեց, որից հետո ժառանգորդին մահապատժի դատապարտեցին։ Իսկ Չժենը ընդհակառակը հրաժարվեց ենթարկվել նոր իշխանությանը պահպանելով հավատարմությունը Մինական դինաստիային։   

Չնայած նոր իշխանությունների գրավիչ առաջարկներին և հոր անընդհատ հորդորներին երիտասարդ Չժենը ծովահենների օգնությամբ ամրացրեց Ֆուցզյանի ափում իր դիրքերը։ Ֆորմալ կերպով նա իրեն համարում էր վերջին մինական «կայսերը» Չժու Ուլանին, որը շարունակում էր պայքարը երկրի հարավ-արևելքում։ Բավականաչափ ուժեր հսվաքելով Չժենը բոլորովին անսպասելի կեչպով 1659 թվականին իր նավատորմով և 100 000 համախոհների հետ միասին ներխուժեց Յանցզի գետի դելտայի տարածք և օգտվելով Ցինական բանակի երկրի հարավում գտնվելուց, նավարկեց մինչև Նանկին։ 

Չնայած նրան, որ մի շարք սխալների հետևանքվ նա ստիպված նահանջեց Սյամեն (որն էլ դարձավ մայրաքաղաքը), Չժենը շարունակում էր ծովում անսասան մնալ։ Իրեն օգնությունից զրկելու համար ցինական իշխանությունը երկրի հարավ-արևմուտքում մինական ապստամբների հետ կռիվն ավարտելուց հետո, սկսեց ստիպողաբար ափամերձ շրջանների բնակիչներին տեղափոխել դեպի երկրի խորքերը։ Այս պայմաններում Չժենին ապահով հենարան էր պետք։ Այդպիսի թիկուն էլ պիտի դառնար հոլանդացի գաղութարների կողմից զբաղեցված Ֆորմոզա (Թայվան) կղզին։ 

Պատերազմ հոլանդացիների դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլանյույ կղզու վրա Չժեն Չենգունի արձանը

1661 թվականի ապրիլին  Կոկսինգը (այդպես էին անվանում նրան հոլանդացիները) ափ իջավ ժամանակակից Թայվանից ոչ հեռու Հոլանդական Ֆորմոզայի վրա իր 25 հազարանոց բանակով։ Հոլանդական ֆորտը ինը ամիս տևած պաշարումից հետո գրավվեց։ Ֆորտի պաշտպանությունը գլխավորած շվեդ Ֆռեդերիկ Կոյետային և ֆորտի մնացած բոլոր պաշտպաններին Կոկսինգը ազատ արձակես թողնելով հեռանալ։ Կոկսինգը իր շտաբը տեղափոխեց Թայվան։

Թայվանի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժեն Չենգունը փաստացի վերածվեց անկախ թագավորի, սակայն շարունակելով պաշտոնապես, որպես կայսր ընդունել վերջին մինական Յունլի կայսերը, որը շարունակում էր մայրցամաքում իր պայքարը։ 

Ֆուցզյանից եկած փախստականները և Կոկսինգի կողմնակիցները ամբողջովին բնակեցրին կղզին։ Դեռ ուժերի զարթոնքն ապրող զորահրամանատարի գլխում էր Ֆիլիպինների գրավումը, սակայն մալարիայի կտրուկ երևան գալը ոչնչացրեց իր ծրագրերը։ Հենց Չժենը մահացավ զայրույթից իր ենթակաների վրա ճչալով, քանի որ նրանք չեին կատարում իր ավագ որդուն սպանելու հրամանը, որը կապերի մեջ էր մտել Չժենի կրտսեր որդու դայակի հետ։

Չժեն Ցինը հոր կամքին հակառակ ժառանգեց գահը և կարողացավ շուրջ 20 տարի  Թայվանը պահել իր ձեռքի տակ, չնայած որ Պեսկադորյան կղզիներ և մայցամաքի տարածքները զիճեց Ցինական իշխանությանը։ Իր մահից  տարի անց  թվականին 1683 թվականին Շի Լանի կողմից գլխավորած ցինական նավատորմը գրավեց կղզին։  

Հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժեն Չենգունի արձանը ձիու վրա Ցյուանչժաո բլրի վրա

Կոկսինգի հետմահու հեղինակությունը հնարավորություն տվեց նրա դառնալ  Չինաստանի ազգային հերոս։ Մայրցամաքից Թայվան նրա կառուցած անցատեղը հետագայում հնարավորություն տվեց Թայվան կղզու գոմինդանական կառավարությանը Չան Կայշիի նախորդը։ ՉԺՀ-ում նրան ընդունում են որպես օտարերկրյա զավթիչների և գաղութարարների դեմ պայքարի կերպար։ Նույնիսկ Ցինական իշխանությունը  գնահատելով իր անսասան մնացած հավատարմություն 1875 թվականին Թայվանում կառուցեց նրան նվիրված սրբատեղի։ Մեծագույն ճապոնացի դրամատուրգներից Տիկամացու Մոնդզաեմոն  («ճապոնական Շեքսպիրը») 1715 թվականին գրեց Կոկսինգի կյանքի մոտիվներով իր պիեսան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]