Չըն Ֆեյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չըն Ֆեյու
Ծնվել էապրիլի 9, 2000(2000-04-09) (24 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ
ԿրթությունՊեկինի կինոակադեմիա և Tabor Academy?
Քաղաքացիություն Չինաստան և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Chen Kaige?, մայր՝ Chen Hong?

Չըն Ֆեյու (չին. 陳飛宇, փինյին Chénfēiyǔ, անգլ.՝ Arthur Chen, ապրիլի 9, 2000(2000-04-09), ԱՄՆ), չինացի դերասան, ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն մեծացել է Պեկինում, ավագ դպրոցի տարիներին նորից գնացել է ԱՄՆ, ուսումը շարունակել է Մասաչուսեթսում։ Նրա հայրը ռեժիսոր Չըն Քայկընն է, իսկ մայրը դերասանուհի Չըն Հոնն է։ Այժմ սովորում է Պեկինի կինոակադեմիայում։ Նրան հաջողություն բերեց «Ծանոթ բույր» շոույում «Նստի՛ր, Արթուր» երգը, հետո նկարահանվել է «Հավերժական գիշեր» սերիալում, հանդես է եկել Նին Ցյուե դերով, որը նրան նույնպես մեծ ճանաչում է բերել[1]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեն Ֆեյույը արմատներով Ֆուծիենից է, չինացի հայտնի ռեժիսոր Չըն Քայկըի և հայտնի դերասանուհի Չըն Հոնի երկրորդ որդին է[2]։

2010 թվականի դեկտեմբերի 4-ին ռեժիսոր Չըն Քայկըն բեմադրել է «Ճաոյի որբը» պատմական ֆիլմը, որի գլխավոր դերակատարներն էին Կը Յոն և Վան Սյուեցին, այս ֆիլմը էկրան է բարձրացել ողջ երկրում։ Չըն Քայկըյի առաջարկությամբ Չըն Ֆեյույին տրվել է փոքրիկ դեր, կատարել է երիտասարդ թագավորի դերը։ Դրանից հետո մուտք է գործել շոու-բիզնես։

2016 թվականի օգոստոսին Չըն Ֆեյույը եղել է ռեժիսորի օգնական «Լեգենդ հրեշի կատվի մասին» ֆանտաստիկ ժանրի ֆիլմի նկարահանումների ժամանակ, ոչ միայն նրա պատասխանատվության տակ էր դերասան Լունայի՝ սև կատվի առօրյայի մասին հոգ տանելը, նաև ռեժիսորի կողքին պետք է սովորեր ֆիլմ նկարելու տեխնիկան[3]։

2017 թվականին ծնողների Չըն Քայկըյի և Չըն Հոնի հետ մասնակցել է Ճըծյան հեռուստատեսության «Ծանոթ բույր» երկրորդ սեզոնի ռեալիթի շոուին։ Հունիսի 15-ին Օույան Նանայի հետ թողարկեց «Գաղտնի պտուղ» ֆիլմի համար «Գաղտնի խոսք» (秘语) երգը։ Չըն Ֆեյյույը առաջին անգամ հանդես է եկել այս երգով։ Հուլիսի 7-ին «Գաղտնի միրգ» համալսարանական երիտասարդական ֆիլմը ցուցադրվեց ողջ երկրով, Չըն Ֆեյույը ֆիլմում մարմնավորում էր գեղեցիկ տղայի՝ Դուան Պովենին։ Սա նրա առաջին գլխավոր դերն էր։ Սեպտեմբերին Չըն Ֆեյույը հաստատեց, որ նկարահանվելու է «Հավերժական գիշեր» ֆանտաստիկ պատմական ֆիլմում, որի ռեժիսորն է Յանյանը, որում կատարելու է գլխվոր դերը՝ Նին Ցյուեն։ Ֆիլմում նրա մարմնավորած հերոսը՝ Նին Ցյուեն, իր վրա է վերցնում ընտանիքի և երկրի պատասխանատվությունը՝ ընտանիքի նկատմամբ արդարություն հաստատելու համար և հաջողությամբ վերականգնում է իր ընտանիքի անունը։ 2018 թվականի փետրվարի 12-ին ավարտվեցին «Հավերժական գիշեր» սերիալինկարահանումները։ Հունիսին հյորընկալել է Յոուքու հեռուստատեսության ծնողներին և երեխաներին նվիրված «Հայրիկ, մի ելք մտածի՛ր» շոուին։ Սեպտեմբերի 11-ին Սինծյանում մեկնարկեց «Ճանապարհ դեպի զարթոնք» ֆիլմը, որը ադապտացվել էր Հուտիելանի համանուն ֆանտաստիկ վեպից, ֆիլմում կատարել է գլխավոր դերակատարի Ճու Լուփինի դերը։ Հոկտեմբերի 31-ին «Հավերժական գիշեր» սերիալը թողարկվել է Tencent Video-ում, Չըն Ֆեյուն նաև արժանացավ «Super IP-ի նորեկ դերասան» մրցանակին China Literature Super IP Awards-ում և 4-րդ China Original Literature Awards մրցանակաբաշխությունում այս ֆիլմի համար։

2019 թվականին հունվարի 17-ին ավարտվեց նկարահանումները «Ճանապարհ դեպի զարթոնք» ֆիլմի։ Համագործակցելով Լյո Հաորանի հետ՝ նա նկարահանվել է Նոր Չինաստանի հիմնադրման 70-ամյակին նվիրված «Իմ հայրենիքը և ես» ֆիլմի «Օրվա երկնաքարը» ֆիլմում՝ մարտահրավեր նետելով գյուղական թափառաշրջիկների կերպարին։ Հունիսի 6-ին Չան Անի գրած համանուն վեպի հիման վրա նկարահանված երիտասարդական ֆիլմը «Լավագույններս» ցուցադրվել է ողջ երկրով, այս ֆիլմում նա նկարահանվել է Հը Լատոյի հետ։ Տոկիոյի միջազգային փառատոնի ժամանակ Չըն Ֆեյուն լավագույն նոր դերասան անվանակարգում արժանացել է «Ոսկե կռունկ» մրցանակին, ինչպես նաև «Լավագույն դերասան» մրցանակին։ Հունիսի 28-ին հրապարակվել է, որ Չըն Ֆեյուն կմասնակցի «Ձնեմարդու զարմանալի ճակատագիր» մուլտֆիլմի կրկնօրինակմանը, որտեղ կրկնօրինակելու էր եղբայր՝ Ա Ծյուենին, որը սկսում է կախարդական արկածային ճանապարհը։ Հուլիսին մասնակցել է «Իմ երիտասարդությունը» ֆիլմի նկարահանումներին, որի ռեժիսորն էր Չըն Քայկըն։ Հոկտեմբերին նա ընդգրկվել է 6-րդ «Չինաստանի հեռուստատեսային լավագույն դերասան» վեբ դրամայի դերասանի թեկնածուների ցուցակում։ Նոյեմբերին մասնակցել է Կենտրոնական կինոալիքի երիտասարդ դերասանների նախագծի «Աստղեր և ծովեր» թեմատիկ երգի կատարմանը։ Դեկտեմբերի 28-ին Tencent Video Star Awards-ում արժանացել է «Annual Leap Movie Actor» մրցանակին։

2020 թվականի հունվարի 11-ին Weibo Night-ում հաղթել է «Weibo Annual Enterprising Artist» մրցանակը։

Հունվարի 21-ին Չըն Ֆեյուն գլխավոր դեր է կատարել Հը Շուփեյի ռեժիսորած «Անմահություն» ֆիլմում, կատարել է Մոու Րանի դերը։ Ապրիլի 23-ին «Ճանապարհ դեպի զարթոնք» ֆանտաստիկ դրաման համատեղ հեռարձակվել է iQiyi և Mango TV հեռուստաալիքներով և դրամայում խաղացել է գլխավոր հերոս Ճու Լու Փինի դերը։ 2021 թվականի փետրվարի սկզբինՅուըննան նահանգի Լանցան գավառում ցուցադրվեց Միու թատրոնի նոր դրաման «Արագ հարստանալ»։ Չըն Ֆեյուն ֆիլմում կատարում էր մի երիտասարդի դեր, որը միայնակ պայքարում էր մյուսների դեմ։ Այս դրամայի նկարահանումները ավարտվեցին ապրիլի վերջին։ Հուլիսին մասնակցել է Ճըծյան հեռուստատեսության հետաքրքիր հետախուզական շոուին՝ «嗨放派» և դարձել է մշտական հյուր։

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հեռուստասերիալի անվանում Դեր Նկարագրություն
2018 թվական «Հավերժական գիշեր» Նին Ցյուե վեբ-սերիալ
2020 թվական «Ճանապարհ դեպի զարթոնք» Լու Փին
2022 թվական «Արագ հարստանալ» Չըն Պաոծին վեբ-սերիալ
2022 թվական «Լուսավորիր ինձ, ջերմացրու քեզ» Լի Սյուըն
Սպասվում է թողարկման «Անմահություն» Մոու Րան/ Մոու Վեյու վեբ-սերիալ

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման ամսաթիվ Ֆիլմի անվանում Դեր Նկարագրություն Տոմսարկղ
2010 թվական դեկտեմբերի 4 «Ճաոյի որբը» երիտասարդ թագավոր Չկա տվյալ
2017 թվական

հուլիսի 7

«Գաղտնի պտուղ» Դուան Պովեն 7,88 միլիոն
2019 թվական

հունիսի 6

«Լավագույններս» Հուայ Յու 4,08 միլիոն
2019 թվական հոկտեմբերի 1 «Ձնեմարդու զարմանալի ճակատագիր» Ա Ծյուըն կրկնօրինակում Չկա տվյալ
2019 թվական սեպտեմբերի 30 «Իմ հայրենիքը և ես» Հա Ճապու գլխավոր դեր 3,169 միլիարդ
2023 թվական

ապրիլի 28

«Հետհաշվարկ․ ես քեզ սիրում եմ» Կու Յուսյուեն 未知

Հեռուստատեսային ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման ամսաթիվ Ալիք Շոուի անվանում Նկարագրություն
2020 թվական սեպտեմբերի 30–հոկտեմբերի 28 Յոու Քու «Հայրի՛կ, մի ելք մտածի՛ր» ստաժոր հայրիկ
2021 թվական օգոստոսի 14-2021 թվական հոկտեմբերի 23 Ճըծյան «Բարև, Ֆան Փիե» հիմնական անդամ

Երգարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման ամսաթիվ Երգի անվանում Ֆիլմի անվանում Համագործակցություն
2017 թվական հուլիսի 11 «Ես 17 տարեկան եմ, ասելիք ունեմ» «Գաղտնի պտուղ» ֆիլմի գովազդային երգ
2017 թվական հունիսի 23 «Իմ 17 տարեկան անձին» «Գաղտնի պտուղ» ֆիլմի թեմատիկ երգ
2017 թվական հունիսի 15 «Գաղտնի խոսք» «Գաղտնի պտուղ» ֆիլմի երգ Օույան Նանա (խոսքեր՝ Ու Պին, երաժշտություն՝ Լին Ցայսին)
2019 թվական հունիսի 6 «Լավագույններս» «Լավագույններս» ֆիլմի թեմատիկ երգ
2019 թվական սեպտեմբերի 30 «Իմ հայրենիքը և ես» «Իմ հայրենիքը և ես» ֆիլմի թեմատիկ երգ Ճոու Տոնյու, Լյո Հաորան, Օու Հաո, Ճու Յիլոն

Մեծ մրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակաբաշխություն Մրցանակ Մրցանակային աշխատանք
2019 թվական China Literature Super IP-ի հանդիսավոր արարողություն Super IP նոր դերասան «Հավերժական գիշեր»
Հուտինի 26-րդ մրցանակաբաշխություն Չինական պատմական հեռուստասերիալի լավագույն դերասան
Տոկիոյի միջազգային կինոփառատոն «Ոսկե կռունկ» մրցանակ Ամենահայտնի դերասան «Լավագույններս»
Լավագույն նոր դերասան
Մակաոյի 11-րդ կինոփառատոն Ոսկե լոտոս-ի լավագույն նոր դերասան
Tencent Video Starlight մրցանակաբաշխություն «Ամենամյա արագընթաց թռիչք» կինոդերասան «Իմ հայրենիքը և ես»
iQIYI Scream Night Տարվա էկրանային դերասան Չկա տվյալ
2020 թվական Weibo night Weibo-ի ամենամյա արտիստ Չկա տվյալ
Տարվա դերասան GQ MOTY Annual upward force Չկա տվյալ
MAHB Esquire Gala Տարվա ժամանակակից արտիստ Չկա տվյալ
Tencent Video Starlight մրցանակաբաշխություն 2020 թվականի հրաշալի արտիստ Չկա տվյալ
2021 թվական Weibo Movie Night Տարվա սպասվող արտիստ Չկա տվյալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «《點燃我,溫暖你》陳飛宇的10件事!爸爸陳凱歌、表哥陳赫,網路迷因「阿瑟」這樣來的». BEAUTY美人圈. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. 本社 (2009年1月). 名人谈家教. 南京:凤凰出版社. էջ 261. ISBN 978-7-80729-243-2.
  3. «陳紅陳飛宇變身"鏟屎官" 妖貓"luna"不簡單». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չըն Ֆեյու» հոդվածին։